Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 նոյեմբերի 2000

Նույն օրը, գագաթաժողովի շրջանակներում, տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յուշչենկոյի հետ:

2001 թ. առաջին կիսամյակում նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Ուկրաինա: Այցի ընթացքում կարևորվում է «2000-2009 թթ. ընթացքում Հայաստան-Ուկրաինա տնտեսական համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի և նրա Միջոցառումների ծրագրի ստորագրումը»:

Հայաստանի Հանրապետությունը հույս է հայտնում, որ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը և մի շարք ստորագրվելիք փաստաթղթերը խթան կհանդիսանան երկու երկրների միջև փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նախապատվություն տալով երկկողմ տնտեսական համագործակցությանը, Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Հանձնաժողովի հերթական՝ երկրորդ նիստը պետք է տեղի ունենար մայիսի վերջին Երևանում, սակայն ուկրաինական կողմի խնդրանքով հետաձգվել է և տեղի կունենա 2001 թ. հունվարին, Երևանում:

Հայաստանի Հանրապետությունը խիստ նպատակահարմար է գտնում ԱՊՀ շրջանակներում Ազատ առևտրի գոտու ձևավորման խնդիրը և ՝ տվյալ հարցում պաշտպանում է ուկրաինական կողմի ձգտումը՝ հարցի հաստատումը արագացնելու նպատակով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ