Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 4 հուլիսի 2022

Փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին










Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 2-ին, հերթական մարզային այցի շրջանակում, եղել է Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Լոռի Բերդ, Ստեփանավան և Գյուլագարակ համայնքներում։ Համբարձում Մաթևոսյանը տեղում ծանոթացել է սուբվենցիայի ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող աշխատանքներին, տվել է մի շարք հանձնարարականներ։

Աշխատանքային այցի ընթացքում փոխվարչապետին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, համայնքապետեր, այլք։

Վանաձոր համայնքում Համբարձում Մաթևոսյանն այցելել է կառուցվող թիվ 8 մանկապարտեզի նոր մասնաշենքի, Աղայան փողոցի 1 կմ հիմնանորոգվող ճանապարհի շինարարական հրապարակներ, ծանոթացել 2021 թվականին սուբվենցիայի ծրագրերով մեկնարկած աշխատանքների ընթացքին, այնուհետև եղել է նույն համայնքի «Սայաթ Նովայի» անվան վերակառուցվող զբոսայգում, որտեղ փոխվարչապետին ներկայացվել են 43000 քմ մակերեսով այգու արդիականացման աշխատանքները։

Փոխվարչապետը Վանաձորի Համերաշխության պուրակում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։
Համբարձում Մաթևոսյանի հաջորդ կանգառը եղել է Ալավերդի և Թումանյան համայնքներում, որտեղ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ հիմնանորոգվել են Սանահին կայարան-Հաղպատ 14,16 կմ երկարությամբ ճանապարհը, այդ թվում՝ Ալավերդի քաղաքը շրջանցող զույգ կամուրջները։ Փոխվարչապետն այցելել է նաև Թումանյան-Սանահին կայարանի 9,69 կմ երկարությամբ ճանապարհի շինհրապարակ, որտեղ ներկայում իրականացվում են միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման աշխատանքներ։

Ալավերդի համայնքի Ակներ բնակավայրում՝ դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածում, 2022-2023 թվականների ընթացքում նախատեսվում է հիմնանորոգել զբոսաշրջության զարգացման համար ընտրված, անմխիթար վիճակում գտնվող ճանապարհահատվածը։ Փոխվարչապետ Մաթևոսյանը նաև այդ ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքներին է ծանոթացել, որից հետո այցելել է Լոռի Բերդ համայնք, որտեղ ավարտվել են 2021 թվականին մեկնարկած Կողես բնակավայրի 580 մ երկարությամբ ճանապարհի տուֆ քարով սալարկման աշխատանքները։

Համբարձում Մաթևոսյանի՝ Լոռու մարզ կատարած այցի վերջին երկու կանգառները եղել են Ստեփանավան և Գյուլագարակ համայնքներում, որտեղ «ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակում համապատասխանաբար իրականացվում են Ստեփանավան քաղաքի կամրջի և Մ-3 միջպետական ճանապարհի, ինչպես նաև Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 144-020-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներ։ Նշված երկու համայնքներում աշխատանքների մեկնարկը տրված են․ դրանք կավարտվեն 2022 թվականի նոյեմբերին։

Փոխվարչապետ Մաթևոսյանը համայնքներ կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև տեղի բնակիչներին, զրուցել նրանց հետ մթերումների հետ կապված հարցերի, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի մասին՝ հորդորելով օգտվել պետության կողմից տրված այդ հնարավորությունից։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ