Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 հունիսի 2022

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմայով նամականիշի մարման արարողությանը






Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմայով նամականիշի մարման արարողությանը:

Նամականիշի վրա պատկերված է հայտնի հայազգի գիտնական, մոլեկուլային կենսաբան Արտեմ Պատապուտյանը, ով 2021թ. ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի: Նամականիշի աջ հատվածում ներկայացված է Արտեմ Պատապուտյանին շնորհված Նոբելյան մրցանակի պատկերը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ողջունել է ներկաներին և շնորհավորել այս նշանակալի իրադարձության կապակցությամբ: Արայիկ Հարությունյանի խոսքով, այս իրադարձությունը կրկնակի ուրախալի է, քանի որ նամականիշի վրա ներկայացված է հայազգի առաջին Նոբելյան մրցանակակրի պատկերը: «Պարոն Պատապուտյան, ողջունում եմ Ձեզ: Ուրախ եմ, որ հյուրընկալվել եք Հայաստանում, հատկապես՝ այդ իրադարձությունից հետո: Մեզ համար մեծ պատիվ է: Նաև պատիվ է, որ Հայաստանի խորհրդանիշներից մեկի վրա, այս դեպքում՝ նամականիշի վրա Ձեր պատկերն է: Այս օրը, կարծում եմ, հիշարժան կլինի ոչ միայն այստեղ ներկա գտնվողների, այլ նաև ֆիլատելիստների համար, որոնք մեծ սիրով իրենց հավաքածուներում կունենան այս նամականիշը»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Նամականիշը մարել են Արայիկ Հարությունյանը, Արտեմ Պատապուտյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Հայաստանի ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է: Այն տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպագրատանը` 20 000 տպաքանակով:


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ