Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 22 նոյեմբերի 2000

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Օրակարգում ներառված էր 3 հարց՝ «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցները «ՀՀ 2000թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով 2000թ. ներգրավելու մասին» օրենքի նախագիծը, այն՝ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու նպատակով «ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող 4 ընկերությունների բաժնետոմսերի մինչև 20 տոկոսի ուղղակի վաճառքի վերաբերյալ ՀՀ կառավարության և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև ստորագրվելիք պայմանագրի տեքստը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Ներկայացված 3 նախագծերն էլ կառավարությունը հաստատեց: Քննարկման դրված առաջին հարցի հետ կապված կառավարությունը վերահիշյալ օրենքի նախագծի համապատասխան հոդվածով առաջարկում է թույլատրել ՀՀ կառավարությանը պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների կուտակման համար ՀՀ ԿԲ-ում բացված գանձապետական հատուկ հաշվից, մինչև 2001թ. ապրիլի 1-ը վերադարձման պայմանով, «ՀՀ 2000թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով 2000 թ. ներգրավելու 8 մլրդ 250 մլն դրամ:

Սա հնարավորություն կընձեռի կառավարությանը սոցիալական վճարների մասով մինչև տարեվերջ կատարել բյուջետային պարտավորությունները՝ մարել աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների գծով կուտակված պարտքերը: Նշվեց, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է ինչպես հարկային եկամուտների գծով մուտքերի թերստացման, այնպես էլ պաշտոնական տրանսֆերտների և արտաքին վարկերի գծով բյուջետային մուտքերի ստացման ժամկետների փոփոխմամբ, նախատեսված մակարդակի նկատմամբ Եվրոյի փոխարժեքի կտրուկ անկմամբ և ապրանքային տեսքով ստացված միջոցների դրամայնացման բնագավառում առաջացած որոշ բարդություններով:

Պահանջվող գումարի ներգրավման գործողությունը, ըստ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, չի ազդի ՀՀ պետբյուջեի պարտքերի բացարձակ մեծության վրա, սակայն հնարավորություն կտա փոխել վերջինիս կառուցվածքը և այդ չափով աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների գծով պարտքերի մարման ժամկետը 2001թ. առաջին եռամսյակից տեղափոխել 2000թ. չորրորդ եռամսյակ: Վերը նշված միջոցների հաշվին, մասնավորապես, նախատեսվում է մարել աշխատավարձի գծով 4,0 մլրդ դրամ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով՝ 1,2 մլրդ դրամ, կենսաթոշակների գծով՝ 0,69 մլրդ դրամ և նպաստների գծով՝ 2,36 մլրդ դրամ պարտքեր:

Կառավարության որոշմամբ ՀՀ ԱԺ նախագահին առաջարկվեց, ՀՀ Սահմանադրության 70 հոդվածով սահմանված կարգով, 2000թ. նոյեմբերի 22-ին ժամը 18:00-ին հրավիրել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ վերոհիշյալ օրենքի նախագիծը առաջին և երկրորդ ընթերցման ներկայացնելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ գործադիրն այսօր հաստատեց ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող 4 ընկերությունների բաժնետոմսերի մինչև 20 տոկոսի ուղղակի վաճառքի վերաբերյալ ՀՀ կառավարության և վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև ստորագրվելիք պայմանագրի տեքստն ու լիազորեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, էներգետիկայի, արդարադատության նախարարներին՝ ՀՀ կառավարության անունից նշված պայմանագիրը ստորագրելու համար:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ