Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 մայիսի 2022

Արվում է առավելագույնը՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար. Արայիկ Հարությունյան







Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Երևանում մայիսի 22-30 անցկացվելիք Բռնցքամարտի եվրոպայի առաջնությանն ընդառաջ կազմակերպված մամուլի ասուլիսին:

Այն տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ նախատեսվում է առաջնության անցկացումը: Մամուլի ասուլիսին մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Մինչ ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը, Արայիկ Հարությունը նշել է, որ կառավարության համակողմանի աջակցությամբ, ինչպես նաև սպորտի հետ կապ ունեցող բոլոր կառույցների հետ համատեղ իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որպեսզի աշխարհում մարզական կարևորագույն իրադարձություններից մեկը Հայաստանում անցկացվի բարձր մակարդակով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ շնորհավորել բոլորիս այս մարզական իրադարձության առիթով: Իրականում, նման մեծ մարզական միջոցառում մենք Հայաստանի Հանրապետությունում վաղուց չենք հյուրընկալել: Պետությունը, ֆեդերացիան և մեր մյուս գործընկերներն անում են առավելագույնը՝ մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Համենայնդեպս՝ այն գնահատականները, որ մենք ստանում ենք մեր միջազգային գործընկերներից, շատ դրական են: Մենք ուզում ենք նոր նշաձող սահմանել առնվազն բռնցքամարտի եվրոպայի առաջնությունների համար»:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու 200-ից ավելի բռնցքամարտիկներ 39 երկրից: «Մենք հոգ ենք տարել մարզիկների և պատվիրակությունների բոլոր հարմարությունների համար: Պատրաստվում ենք արդեն մայիսի 22-ին տալ պաշտոնական մեկնարկը շատ գեղեցիկ բացումով»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև նշել է, որ Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկների տրամադրվածությունը մարտական է՝ սահմանելու լավագույն արդյունքներից մեկն այս մրցաշարում:

Ասուլիսի բանախոսներն այնուհետև պատասխանել են լրագրողներին հետաքրքրող հարցերին, որից հետո Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել առաջնության անցկացման համար նախատեսված դահլիճում, ծանոթացել կատարված և ընթացիկ աշխատանքներին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ