Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 ապրիլի 2022

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի նախագծման աշխատանքների ընթացքին







Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել այգու տարածքում հիմնվող Արցախյան պատերազմների զոհերին նվիրված «Կյանքի պուրակ»-ի նախագծման աշխատանքների ընթացքին:

Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ ընկերության տնօրեն Սիրեկան Օհանյանը:

Պատասխանատուների ներկայացմամբ, պուրակը կլինի այգու ձախակողմյան հատվածում՝ ձգվելով մինչև բլուրը, որտեղ էլ նախատեսվում է խորհրդանշական կոթողի տեղադրումը: Արայիկ Հարությունյանին ներկայացվել է, որ կանաչապատման աշխատանքներից բացի, կիրականացվեն նաև ընդհանուր բարեկարգման, ոռոգման և արտաքին լուսավորության աշխատանքներ: Շրջայցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ամփոփել նախագիծը՝ ներառելով ներկայացված բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները: Աշխատանքները նախատեսվում է մեկնարկել այս տարի և ավարտել 3-5 տարում:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադառնալով պուրակի նշանակությանը՝ ընդգծել է. «Նախագծով եթե «Կյանքի պուրակ»-ին վերևից նայեք, այն ունի մարդու սրտի կառուցվածք, այսինքն՝ ինքն իրենով կյանք տվող պուրակ է: Այստեղ մենք ցանկանում ենք կյանքը գովերգել և ազդարարել, որ բոլոր այն տղաները, բոլոր այն քաղաքացիները, ովքեր իրենց կյանքը տվել են պետության համար, երկրի համար, մեր Հայրենիքի համար, իրենք կյանք են տվել, որպեսզի իրենց հայրենակիցները շարունակեն ապրել, արարել, ստեղծագործել: Այն մեծ ուշադրությունը, որ մենք հիմա պուրակի ամեն դետալին տալիս ենք, հենց այդ ստեղծարարության, իրենց տված ստեղծարարության հնարավորությունն օգտագործելն է»:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ