Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 նոյեմբերի 2000

Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հաստատեց մասնավորեցվող պետական գույքի գնահատման մեթոդների ընդունման կարգը, որով մասնավորապես սահմանվում են ընկերությունների գույքի գնահատման մեթոդների ընտրության եղանակները, դրանց համար օգտագործվող ցուցանիշները:

Նիստում քննարկվեց «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով տրվում են մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները, 2001-2003թթ. մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկը, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումները, տնտեսության այն ճյուղերն ու ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում: Կառավարությունը որոշեց լրամշակման ուղարկել օրենքի նախագիծը, ներառելով շահագրգիռ գերատեսչությունների առաջարկները, վերջնական տեսքի բերելով մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկը:

Նիստում հավանություն տրվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է օրենքի՝ պետական տուրքից ազատվածների ցանկում ներառել նաև փախստականի կարգավիճակ ունեցող այն անձանց, ովքեր հայցեր կամ բողոքներ են ներկայացնում իրենց խախտված բնակարանային իրավունքները վերականգնելու համար, ինչպես նաև նրանց, ովքեր բողոքարկում են փախստականի կարգավիճակ հայցելու իրենց դիմումի մերժումը:

Ղեկավարվելով «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով, կառավարությունը հաստատեց «ՀՀ պետական եկամուտների նախարարության և Ղազախստանի պետեկամուտների նախարարության մաքսային կոմիտեի միջև համագործակցության և մաքսային փաստաթղթերի ու մաքսային ապահովումների փոխադարձ ճանաչման մասին» և «ՀՀ պետական եկամուտների նախարարության և Ղազախստանի պետեկամուտների նախարարության մաքսային կոմիտեի միջև մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման, ինչպես նաև թմրանյութերի, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագրերը:

Նիստում ընդունվեց մաքսային պահեստներում առկա և 2000թ. օգոստոսի 15-ի դրությամբ սահմանված պիտանելիության ժամկետները լրացած ապրանքների հետագա տնօրինման մասին որոշում: Մինչ այդ կազմվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որի ուսումնասիրությունների արդյունքներով էլ մշակվել է հիշյալ որոշման նախագիծը: ՈՒսումնասիրությամբ պարզվել է, որ մաքսային պահեստներում տարիների ընթացքում կուտակվել է 80 մլն 420 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ժամկետնաց ապրանք, որից հետագա անօգտագործելիության պատճառով ոչնչացման է ենթակա շուրջ 55 մլն դրամի ապրանք, մոտ 25 մլն 380 հազար դրամ արժողությամբ սննդամթերք համապատասխան փորձաքննությունից հետո դեռևս կարելի է օգտագործել այլ նպատակներով կամ վերամշակել: Ապրանքների մեջ կան այնպիսիք, որոնց ոչնչացումը պահանջում է հատուկ պայմաններ:

Նկատի ունենալով ՀՀ ՆԳ նախարարության պատիժների իրականացման վարչության Վանաձորի քննչական մեկուսարանի վատթար վիճակը, կառավարությունը որոշեց նոր՝ ավելի հարմարավետ շենք ձեռք բերելու համար արդարադատության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 7 մլն դրամ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ