Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 նոյեմբերի 2000

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին առևտրի և տնտեսական համագործակցության նախարարի օգնական-փոխնախարար Խե Սյաովեյին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով չինական պատվիրակության այցը Հայաստան, վարչապետը հույս հայտնեց, որ մեր երկրում գտնվելու օրերին պատվիրակության անդամներն արդեն արձանագրված ընդհանուր մոտեցումներից կանցնեն նախաձեռնությունների և գործնական քայլեր կատարելու հարթություն: ՀՀ վարչապետն իր երախտագիտությունը հայտնեց ՉԺՀ-ի իշխանություններին՝ այս տարվա աննախադեպ երաշտի հետևանքների մեղմացման նպատակով Հայաստանին 1000 տոննա հացահատիկի տեսքով դրամաշնորհ հատկացնելու, ինչպես նաև 1994 թ. ՉԺՀ-ի տրամադրած ապրանքային վարկի չմարված հատվածը՝ մոտ 4 մլն ԱՄՆ դոլարի համարժեք չափով, 2000 թ. օգոստոսին անհատույց օգնություն ձևակերպելու բարի կամքի դրսևորման համար:

ՀՀ կառավարության անունից վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չինական կողմին շնորհավորեց Հրազդան ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կապակցությամբ հայտարարված միջազգային մրցույթում չինական տեխնոլոգիաների արտահանման և ներմուծման ընկերության հաղթանակի համար և պրն Խե Սյաովեյին հանձնեց այդ հաղթանակը փաստող վկայականը՝ հույս հայտնելով, որ նմանատիպ ձեռնարկներում սա չինացիների վերջին հաղթանակը չի լինի: Վարչապետի բնորոշմամբ, այս փաստը մեկ անգամ ևս հավաստում է երկկողմ տնտեսական հարաբերությունների աստիճանական կայացման և սկսված փոխգործակցությունը զարգացնելու՝ կողմերի պատրաստակամության մասին: Վարչապետը կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ նաև մասնավորեցման դրված ՀՀ-ի 13 խոշոր ձեռնարկությունների միջազգային մրցույթին:

Հանդիպման ժամանակ կողմերը շեշտեցին, որ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև արդեն 8 տարի գոյություն ունեցող դիվանագիտական հարաբերությունների ընթացքում պատշաճ ուշադրություն չի դարձվել առևտրա-տնտեսական հարաբերությունների, որի արդյունքում, ի տարբերություն քաղաքական փոխգործակցության առկա բարձր մակարդակին, տնտեսական հարաբերությունները ետ են մնացել:

Առևտրա-տնտեսական համագործակցությունը խթանելու տեսանկյունից Անդրանիկ Մարգարյանը բարձր գնահատեց չին-հայկական և հայ-չինական միջկառավարական հանձնաժողովների՝ փոխադարձ այցերի ընթացքում ակտիվացող աշխատանքը: Միջպետական հարաբերությունների ամրապնդմանը նպաստող կարևոր քայլ համարվեց նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև սկիզբ առած միջկուսակցական համագործակցության զարգացումը:

Ներկայումս քննարկման փուլում են մի քանի խոշոր ծրագրեր և առաջարկներ՝ կապված քիմիական արդյունաբերության, էներգետիկայի, մետալուրգիայի ոլորտների հետ: ՀՀ վարչապետը դրանց իրագործման համար նպատակահարմար համարեց նախևառաջ կենտրոնանալ տնտեսական իրագործելիության տեսակետից ամենաիրական ծրագրերի վրա և հետևողականորեն ձեռնամուխ լինել դրանց իրականացմանը: Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ ս.թ. դեկտեմբերին Չինաստան կատարելիք իր այցի ընթացքում կքննարկվեն արդեն իսկ շատ որոշակի և ապագա ունեցող ծրագրեր, որոնց հարցում ձեռք կբերվեն վերջնական պայմանավորվածություններ: Այդպիսի ծրագրերի շարքում ՀՀ վարչապետը նշեց սինթետիկ կաուչուկի արտադրության ՀՁ-ի ստեղծումը, ՀՀ-ում փոքր տրակտորների արտադրություն կամ հավաքում կազմակերպելը:

Չինաստանի արտաքին առևտրի և տնտեսական համագործակցության նախարարի օգնական-փոխնախարար Խե Սյաովեյը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին փոխըմբռնման և ձեռնարկների իրագործմանը աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար, համոզվածություն հայտնեց, որ ՉԺՀ կատարելիք նրա այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում: Պարոն Սյաովեյը ՀՀ վարչապետին ուրախությամբ տեղեկացրեց, որ Հայաստանում գտնվելու օրերին չինական պատվիրակությունը, որի կազմում կան գործարարներ, հասցրել է ճշտել իր հետաքրքրությունների շրջանակը և անգամ գործնական քայլեր կատարել: Մասնավորապես, Հայաստանում փոքր տրակտորների արտադրություն կազմակերպելու հարցում արդեն հայ և չինացի գործընկերները ստորագրել են համաձայնագիր: Այսօր պատվիրակության անդամները կայցելեն Հայաստանի մի շարք ձեռնարկություններ, որից հետո, ըստ պարոն Սյաովեյի, հնարավոր է նոր նախաձեռնություններ ի հայտ գան:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ