Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 փետրվարի 2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչ Թոմաս Շրապելին


Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին։

Փոխվարչապետը, անդրադառնալով Հիմնադրամի կողմից տնտեսական, կրթական և քաղաքական ոլորտներում իրականացվող ծրագրերին, ընդգծել է հատկապես հանրային ծառայողների համար տեխնոլոգիական կրթության ծրագրի կարևորությունը։

Հիմնադրամի ներկայացուցիչ Թոմաս Շրապելը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և շեշտել, որ Հայաստանի կառավարության առավելությունը մի շարք այլ երկրների նկատմամբ բաց և թափանցիկ գործելաոճն ու ոլորտային բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացման առումով ցուցաբերած պատրաստակամությունն է։

Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են նաև համագործակցության ընդլայնման ուղղությունները՝ պետական ծառայողների համար տեխնոլոգիական նոր կրթական ծրագրերի իրականացման, տեխնոլոգիապես զարգացած երկրներ ուսուցողական այցերի կազմակերպման, ինչպես նաև մի շարք ոլորտների՝ իրավաբանների, բժիշկների, ճարտարագետների և այլ մասնագետների համար տեխնոլոգիական կրթության ծրագրեր նախատեսելու վերաբերյալ։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ