Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 31 դեկտեմբերի 2021

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդի տոների կապակցությամբ:

Անցնող 2021թ. Հայաստանի համար, իր հակասականությամբ հանդերձ, քաղաքական ճգնաժամի հաղթահարման տարի էր: Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջացած լարումը հնարավոր եղավ հաղթահարել կայացած ժողովրդավարություններին բնորոշ գործիքի՝ ընտրությունների միջոցով: Այս առումով Հայաստանի քաղաքական ուժերը կամք և քաղաքացիական հավաքական հասունություն դրսևորեցին՝ ներքաղաքական տարաձայնությունները հարթելու համար դիմելով ժողովրդին և ապավինելով նրա իմաստությանը: Հանրության ազատ կամարտահայտությունն ու կայացած քվեարկությունն ապացուցեցին, որ Հայաստանում ընտրական ինստիտուտն աշխատում է արդյունավետորեն՝ իշխանության ձևավորումն իրականացնելով բացառապես քաղաքացու քվեով և որոշմամբ: Այդ ինստիտուտի անխափանության հավաստումն էին նաև կայացած ՏԻՄ ընտրությունները, որոնք ամբողջացրին համայնքների միավորման բարեփոխումների վերջին փուլը:

2020թ. կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը էական բացասական ազդեցություն ունեցան մեր պետության սոցիալ-տնտեսական դրության վրա: Այս տարին, սակայն, թույլ տվեց կայունացնել իրավիճակը և երկրի սոցիալ-տնտեսական կարգը վերադարձնել զարգացման և աճի ռելսերի վրա: Հարաբերական կայունության և կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունքում տնտեսության բնագավառում ստեղծված դրությունը ներկայումս իրական ակնկալիքներ է ստեղծում՝ գալիք տարում հավակնոտ թիրախներ սահմանելու և դրանց հասնելու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ժամեր անց մուտք ենք գործում 2022թ.՝ ինչպես հնարավորությունների, այնպես էլ մարտահրավերների տարի: Մեր խնդիրը պետք է լինի համարժեքորեն նախապատրաստվել և դիմակայել մարտահրավերներին, ինչպես նաև հետևողականորեն ու հաշվարկված օգտվել ընձեռված հնարավորություններից՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը, բարձրացնելու մեր ժողովրդի բարեկեցությունը և ձևավորելու խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի համար անհրաժեշտ միջավայր:

Ամանորը մեզանում միշտ կապվել է ընտանիքի, ջերմության ու մտերմության հետ: Այս կապակցությամբ մաղթում եմ, որ բոլորիդ ընտանիքներում միշտ վառ լինի հույսի լույսը, առարկայական լինեն նվաճումները և հասանելի լինի հաջողության նպատակակետը: Ցանկանում եմ, որ գալիք տարում իրականանան ձեր նվիրական երազանքները, հաջողությունը լինի ուղեկից, դժվարությունը՝ հեշտ անցանելի: Վերջապես, թող 2022թ. մեր պետության ու ժողովրդի համար առանձնանա խաղաղությամբ, ապահովությամբ, առողջությամբ և բարեկեցությամբ:

Շնորհավո՛ր Նոր տարի:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ