Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 հոկտեմբերի 2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական ներդրումային բանկի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:

Հանդիպման սկզբում զրուցակիցները բարձր գնահատեցին ս.թ. հոկտեմբերի 6-ին Կառավարությունում կայացած ընդլայնված կազմով ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շուրջ աշխատանքային քննարկումը և ընդգծեցին առաջարկվող ծրագրերի իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերներին ներկայացրեց Կառավարության կողմից առաջարկվող ծրագրերի շրջանակներում առաջնային նախագծերը, որոնք վերաբերում էին Հյուսիս-Հարավ մայրուղուն, ՓՄՁ-ներին աջակցությանը, կրթության հասանելիությանը և Երևան քաղաքի զարգացմանը: Փոխվարչապետը կարևորեց ԵՄ-ի ներգրավվածությունն այս առանցքային ուղղություններով բարեփոխումների իրականացման գործընթացում, այդ թվում նաև՝ ԵՄ լավագույն փորձի օգտագործման հնարավորության տեսանկյունից:

Կողմերը պայմանավորվեցին մյուս ամսվա ընթացքում հանդիպել Բրյուսելում՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը քննարկելու նպատակով: 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ