Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 սեպտեմբերի 2021

Սուրեն Պապիկյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

30 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը միահամուռ կերպով և վճռականորեն «այո» ասաց անկախությանը՝ իր ձեռքը վերցնելով սեփական ճակատագրի կերտումը: Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց ԽՍՀՄ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, ինչն ապահովեց գործընթացի սահունությունն ու խաղաղ անցումը: 1991թ. անկախության հաստատումը հաշվարկված պրոցեսի արդյունք էր, խոշոր նվաճում հարյուրամյակներ շարունակ անկախ պետականությունից զրկված մեր ժողովրդի համար:

Անկախության ձեռք բերմանը զուգահեռ Հայաստանը հիմնադրեց պետական ինստիտուտներ և զարգացրեց դրանք: Իշխանության ճյուղերի ձևավորման հետ միասին Հայաստանը ստեղծեց բանակ, որը դարձավ սեփական անվտանգության կարևոր երաշխիքը: Սատար կանգնելով արցախահայության արդար պահանջին և վերջինիս անվտանգության երաշխավորը դառնալով՝ Հայաստանին հաջողվեց փրկել Արցախը գոյաբանական սպառնալիքից:

Նախընթաց տասնամյակներում մեր պետությունն անցավ թե՛ ներքին, թե՛ արտաքին մեծ ցնցումների միջով: Բոլոր կորուստներով և ձեռքբերումներով հանդերձ՝ այսօր Հայաստանում կա՛ հստակ գիտակցում, որ անկախությունը սակարկելի չէ. այն մեր ինքնությունն է, էությունը և հենց անկախությունն է պայմանավորելու մեր զարգացման հեռանկարը: Թեպետ անկախ Հայաստանն իր 30 ամյակը բոլորում է բարդ իրավիճակում, սակայն դժվարություններն անցողիկ են, իսկ հայկական անկախ պետականությունը՝ մնայուն: Յուրաքանչյուր պատմական փուլ ունի իր առանձնահատկություններն ու խնդիրները, որանք, սակայն, լուծելի են ու անցողիկ, մինչդեռ անկախ պետականությունն է, որ պիտի լինի հարատև:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ՝ վստահությամբ, որ մեր ժողովրդի, Սփյուռքի և համայն հայության անսասան կամքով ու վճռականությամբ դիմագրավելու ենք ներկայիս մարտահրավերներին: Այսօր մենք պետք է փայփայենք մեր անկախ պետականությունը և ջանք չխնայենք այն ամրապնդելու, հզորացնելու և հաջորդ սերունդներին կայացած պետություն ժառանգելու հարցում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ