Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 սեպտեմբերի 2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով:

Փոխվարչապետը, շնորհավորելով Մրցակցության պաշտպանության hանձնաժողովի նախագահին և ամբողջ անձնակազմին, նշել է, որ մրցակցության օրենսդրության և քաղաքականության մշակումն ու կիրարկումը յուրաքանչյուր երկրի համար տնտեսության դինամիկ զարգացման հիմնաքարերից են: Մհեր Գրիգորյանն ընդգծել է նաև, որ մրցակցային միջավայրի ձևավորումն ու շարունակական բարելավումը հանդիսանում է մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հենասյունը, որը բարենպաստ պայմաններ է ապահովում գործարարության, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման համար:

«Արդեն մեկ տարուց ավել է, ինչ աշխարհում բոլոր երկրները բախվել են գլոբալ մարտահրավերների՝ կապված Քովիդ-19 համավարակի տարածման հետ, ինչը լուրջ վտանգ է մարդկային կյանքերի, ինչպես նաև տնտեսությունների կայունության ու զարգացման համար։

Պետք է շեշտեմ, որ նման պայմաններում նշանակալի է մրցակցային մարմինների դերն ու գործունեությունը հատկապես սոցիալական նշանակություն ունեցող շուկաներում տիրող իրավիճակին հնարավոր հակամրցակցային գործողությունները և անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու և սպառողների շահերը պաշտպանելու մասով»,-նշել է իր խոսքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ամփոփելով խոսքը՝ փոխվարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ամբողջ անձնակազմին և մաղթել հետագա բեղմնավոր աշխատանքային գործունեություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ