Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 սեպտեմբերի 2021

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ուղերձը Գիտության և դպրության օրվա առթիվ

Սիրելի' աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Սեպտեմբերի 1-ը խորհրդանշական է դարձնում ձեր առանցքային և կարևոր դերակատարումը ինչպես անձնապես՝ ձեր, այնպես էլ՝ մեր պետության ապագայի համար։ Մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը գիտության ու կրթության հանդեպ լավագույնս արտահայտվել է պատմական արհավիրքների ժամանակ բազմադարյա մատյանները փրկելու և դրանք սերունդներին փոխանցելու միջոցով։ Գիտելիքի փոխանցմամբ մեր հայրերը գիտակցել են ազգի անընդհատության և զարգացման կարևորագույն պայմանը։

Այսօրվա գիտելիքահեն տնտեսության ժամանակներում և ներկայի բարդ իրողությունների համատեքստում՝ խոսելով ապագայի մասին ՀՀ կառավարությունը շարունակում է գերակա խնդիր համարել գիտելիքի ու կրթության զարգացումը։ Մեր պետության հզորացման կարևոր գրավականը որակյալ կրթություն ու ժամանակակից բարձր մակարդակի գիտություն ունենալն է։ Հարափոփոխ աշխարհում գիտելիքն է այն կայուն արժեքը, որի ուղղությամբ ներդրումները միշտ վերադառնալու են կրկնակի ծավալով:

Համոզված եմ, որ ՀՀ կառավարության մեկնարկած կրթական բարեփոխումներով հասնելու ենք մեր սահմանած նպատակներին։ Դրա մասին են վկայում նաև հանրապետության տարբեր շրջաններում արդի չափանիշներին համապատասխանող դպրոցների շինարարության մեծածավալ աշխատանքները։ Վստահ եմ, որ ուսուցիչներն ու դասախոսներն իրենց հերթին ջանք չենք խնայելու, որպեսզի մեր նոր սերունդը զինվի գիտելիքով և իմացությամբ։ Մենք հավատացած ենք, որ յուրաքանչյուրիս ներդրմամբ ու նվիրումով հնարավոր է ստեղծել կրթական նոր մշակույթ, որը խթանելու է գիտելիքահեն տնտեսության, նաև արդիական բանակի կայացմանը։

Սիրելի' երիտասարդներ,

կրթված և փորձառու մասնագետներից է կախված մեր պետության ապագան։ Որակյալ կրթությունն է այն հիմնաքարը, որը թույլ է տալու քայլել ժամանակին համահունչ և մրցակցել զարգացած պետությունների հետ։ Ձեր լավագույն ներդրումը Հայաստանի զարգացման մեջ ձեր կուտակած գիտելիքների ու փորձի ծառայեցումն է` ի նպաստ մեր երկրի: Դա նաև լավագույն շնորհակալությունն է նրանց, ովքեր ուսման փոխարեն գերադասեցին հայրենիքի պաշտպանությունը։
Կրկին շնորհավորում եմ ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթում անսպառ եռանդ և կրթական ձեռքբերումներ։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ