Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 սեպտեմբերի 2021

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Վ․ Պետրոսյանի անվան Երևանի թիվ 51 դպրոց








Սեպտեմբերի 1-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Վարդգես Պետրոսյանի անվան Երևանի թիվ 51 դպրոց։

Ողջույնի պաշտոնական միջոցառումից հետո փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեխաների օգնությամբ կտրեցին կարմիր ժապավենը` ազդարարելով հիմնանորոգումից հետո դպրոցի դռների բացումը աշակերտների առաջ։ Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ ՀՀ փոխվարչապետը շրջայց է կատարել հիմնանորոգված դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին` քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներին ու դրանց տեխնիկական հագեցվածությանը, դասասենյակների պայմաններին, մարզադահլիճին։ Շրջայցի ընթացքում Սուրեն Պապիկյանը շնորհավորել է աշակերտներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` ուսումնառության մեջ մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։

1940–ական թթ․ կառուցված դպրոցի շենքը վերականգնվել և ամրացվել է առաջին անգամ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով։ Դպրոցի երկու մասնաշենքերի վերակառուցման համար ներդրվել է 583 միլիոն դրամ։

Մինչև 9 բալ երկրաշարժի նկատմամբ դիմակայուն դպրոցը վերակառուցումից հետո իր հարկի տակ է ընդունել 1192 աշակերտների։ Բացի շենքի ամրացումից, ապահովվել է նաև հարմարավետությունը, առանձնացվել են մասնագիտացված դասասենյակներ, հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ, դպրոցն արդեն ունի հարմարավետ մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ