Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 ապրիլի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Ֆերմերների ազգային միության անդամներին: Հանդիպման նպատակը, ըստ վարչապետի, հատկապես գարնան գյուղատնտեսական աշխատանքների այս շրջանում ֆերմերների խնդիրները, բարձրացրած հարցերն ու առաջարկները լսելը և հնարավորության սահմաններում օգնելն է: ՖԱՄ-ի անդամները նախ վարչապետին ներկայացրին արդեն 10 տարվա պատմություն ունեցող միության անցած ուղին՝ նշելով, որ կազմակերպությունը գործունեություն է ծավալում տարբեր ոլորտներում՝ պտղաբուծություն, անասնապահություն, բուսաբուծություն և այլն, ինչով էլ պայմանավորված է առաջացող խնդիրների բազմազանությունը: Վարչապետի հետ հանդիպմանը ֆերմերները դրանցից ներկայացրին հատկապես գյուղտեխնիկայի, արոտավայրերի արդյունավետ տնօրինման, անորակ սննդամթերքի ներմուծման դեմ պայքարի, թունաքիմիկատների և պարարտանյութերի հայթայթման հարցում պետության օժանդակության, պաշտոնական այցերի ժամանակ գործարարների պատվիրակությունների կազմում իրենց միության անդամներին ևս ընդգրկելու և միության ծրագրերը դրսում ներկայացնելու հնարավորություն ընձեռելու, ոլորտի հետ կապված զանազան տեսչությունների աշխատանքն ավելի կազմակերպված և արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր: Հողերի, այդ թվում արոտավայրերի ճիշտ և արդյունավետ տնօրինման առնչությամբ ՀՀ վարչապետը նշեց, որ մինչ այժմ այս հարցում պատշաճ վերահսկողություն չլինելու պատճառով գոյություն է ունեցել և այժմ էլ կա հողերի ստվերային շահագործում: Անցյալ տարվանից, ըստ Անդրանիկ Մարգարյանի, լուրջ քայլեր են ձեռնարկվում խնդրի կարգավորման ուղղությամբ՝ մասնավորապես, հողերը հաշվառվում և անձնագրավորվում են: Աշխատանքի ավարտից հետո արդեն կլինի իրական պատկերը և խաբեությունների ու սպեկուլյացիաների համար դաշտը փակված կլինի: Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին ներկայացնել տեղեկանք, թե հանրապետությունում որքան արոտավայրեր կան և դրանց վարձակալության որքան պայմանագրեր են կնքվել: Պայմանագրերի հարցում, ըստ վարչապետի, մարզպետները առաջնահերթությունը պետք է վերապահեն մարզի բնակչությանը: Անդրանիկ Մարգարյանը խիստ կարևորեց ՖԱՄ-ի գործունեության ակտիվացումը սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչությունը հիմնականում զբաղված է անասնապահությամբ ու հողի մշակմամբ, ինչը նաև ռազմավարական խնդիր է: Հանդիպման վերջում ձեռք բերվեց պայմանավորվածություն ավելի հաճախակի դարձնել այսօրինակ հանդիպումները, ինչը կնպաստի առաջացող խնդիրների օպերատիվ լուծմանը:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ