Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 հունվարի 2005


Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 60-ամյակի կապակցությամբ Լեհաստան ժամանած ՀՀ կառավարական պատվիրակության անդամները՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ, այսօր առավոտյան մեկնել են Կրակովի Յուլիուշ Սլովացկու թատրոն: Թատրոնի հայելապատ սրահում նրանց և Կրակով ժամանած բարձրաստիճան մյուս հյուրերին ողջունել են ԼՀ նախագահ Ալեքսանդր Կվաշնևսկին և նրա տիկինը: Այնուհետև հյուրերը մասնակցել են «Թող ապրի իմ ժողովուրդը» միջազգային համաժողովին:


Բացման խոսքով հանդես է եկել ԼՀ նախագահ Ալեքսանդր Կվաշնևսկին: Ելույթ են ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, Իսրայելի նախագահ Մոշե Կացցավը, ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին: Ավելի ուշ համաժողովի մասնակիցներին է միացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ևս հանդես է եկել ելույթով: Համաժողովի ընթացքում հնչել են նաև այլ ելույթներ: Գրեթե բոլոր ելույթ ունեցողները դատապարտել են ֆաշիստական Գերմանիայի կողմից 60 տարի առաջ իրականացված աներևակայելի դաժանությունները, կարևորել մարդկության դեմ գործված այդ հանցագործության՝ Հոլոքոստի, պատմական դասերը սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, միաժամանակ մտահոգություն հայտնել այսօր աշխարհում դեռևս գոյություն ունեցող և մարդկությանը սպառնացող ահաբեկչության, նացիզմի, հակասեմիտական, ազգային խտրականության երևույթների կապակցությամբ և կոչ արել աշխարհի բոլոր ժողովուրդներին, քաղաքակիրթ մարդկությանը՝ համախմբվել խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված աշխարհի կառուցման գործում:


ԼՀ նախագահ Ալեքսանդր Կվաշնևսկին Օսվենցիմի ազատագրման 60-ամյակի կապակցությամբ մի շարք վետերանների պարգևներ է հանձնել Լեհաստանի Հանրապետության անունից: Համաժողովն ուղեկցվել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի մասին պատմող սարսափազդու տեսարանների ցուցադրմամբ և վերապրածների հուշերի ներկայացմամբ:


Կեսօրին պատվիրակությունները մեկնել են Օսվենցիմ, որտեղ տեղի է ունեցել համակենտրոնացման ճամբարի ազատագրման 60-ամյակին նվիրված հիմնական արարողությունը: Ելույթներ են ունեցել Լեհաստանի, Իսրայելի, Ուկրաինայի, Ռուսաստանի նախագահները, այլ պատվիրակությունների ղեկավարներ, համակենտրոնացման ճամբարի նախկին բանտարկյալներ: Հնչել են էկումենիկ աղոթքներ: Տեղի է ունեցել նաև մոմավառության արարողություն:


Երեկոյան վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և հայկական պատվիրակության անդամները մասնակցել են ԼՀ նախագահ Ալեքսանդր Կվաշնևսկու կողմից Բալիցեի Ռադզվիլլների դղյակում կազմակերպված ընդունելությանը:


Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ