Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 հունիսի 2021

Կառավարությունը նախատեսում է ստեղծել առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ











Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Կառավարությունը հավանություն է տվել ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերին: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Վճռաբեկ դատարանում վարչական գործերի քննության իրականացումը մասնագիտացված վարչական պալատի միջոցով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Բարձրագույն դատական խորհրդին առավել ճկուն մեխանիզմներով ապահովել դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրումը: Մասնավորապես, նախագծերով նախատեսվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ: Նախատեսվում է կարգավորել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության ապահովմանն հետ կապված հարցերը: Նախատեսվում է նաև դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ` առանց ժամկետների և համալրման ենթակա քանակի սահմանափակման:

Տիգրան Ավինյանը նշել է, որ արդարադատության ոլորտում վերջին երկու տարիների ընթացքում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել, որոնց ընթացքի վերաբերյալ հետաքրքրվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանից:

Փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել 2019 թվականի հոկտեմբերին ընդունված Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների և Պարեկային ոստիկանության ծառայության կրթական, տեխնիկական և զինման հագեցվածության ապահովման վերաբերյալ: Մասնավորապես, ըստ Քրիստինե Գրիգորյանի, Պարեկային նոր ծառայությունը Երևանում նախատեսվում է գործարկել հուլիսից:

Գործադիրը հավանություն է տվել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունումն ուղղված է հանձնաժողովի՝ հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության սահմանադրաիրավական մանդատն իրագործելու կարողությունների բարելավմանը, և դրանով իսկ՝ հանրային ծառայությունների ոլորտի առավել արդյունավետ կարգավորման խթանմանը, ինչն էլ բխում է հանրային կարգավորման շահերից: Օրինագծերով, մասնավորապես, հստակեցվել են հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումներին վերաբերող կարգավորումները` նախատեսելով, որ դրանք ընդունվում են Հանձնաժողովի նիստում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ գրավոր քվեարկությամբ։ Մասնավորապես, ըստ էության քննարկման կարիք չունեցող հարցերի պարագայում կարգավորման գործընթացի առավել օպերատիվ և արդյունավետ կազմակերպման նպատակով նախատեսվել է գրավոր քվեարկությամբ հանձնաժողովի որոշումների ընդունման հնարավորությունը և կազմակերպման ընդհանուր կարգը, որի մանրամասները կսահմանվեն հանձնաժողովի կողմից։ Ամրագրվել են նաև հանձնաժողովի իրավական ակտերի բողոքարկման, այդ ընթացքում դրանց հետագա գործողությանն առնչվող հստակ կարգավորումներ, որոնք ուղղված են այդ ակտերի՝ ժամանակին կատարման ուժով իրենց նպատակին ծառայելուն:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում կիրականացվի ուսուցիչների ատեստավորում

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը։ Ըստ այդմ առաջարկվում է պետբյուջեի «Ատեստավորման նոր համակարգի ներդրում՝ ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը» և «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում» միջոցառումներից համապատասխանաբար 100,091.4 և 82,620.6 հազարական դրամ նվազեցնել և ուղղել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստում» միջացառմանը: Հիմնավորման համաձայն՝ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լուծարման հետևանքով, նախորդ երկու տարիներին հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցիչների ատեստավորում չի իրականացվել: Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարիներին կատեստավորվեն ոչ միայն այդ տարեթվերին ատեստավորման ենթակա ուսուցիչները՝ թվով շուրջ 7400 ուսուցիչ, այլև նախընթաց երկու տարիներից գործընթացին չմասնակցած ուսուցիչները, ինչը զգալի մեծացնում է ատեստավորվողների թիվը՝ յուրաքանչյուր տարի կրկնապատկելով։

Տիգրան Ավինյանը կարևորել է ընդունված որոշումը և հիշեցրել, որ հանրակրթության ոլորտում դեռևս 2019 թվականից սկսած բարեփոխումների շրջանակում առաջին հերթին վերանայվել են ուսուցիչների աշխատավարձերը: Անդրադառնալով հանրակրթության ոլորտում ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ներկայումս հիմնանորոգման էական աշխատանքներ են ընթանում. «Այս տարվա 129 կապիտալ հիմնանորոգման, վերանորոգման և կառուցապատման նախագծերից 105-ը կրթական հաստատություններ են»:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ դեռևս 2020թ. սկզբին հայտարարվել է 100-ից ավելի կրթական, մշակութային և մարզական նշանակության օբյեկտների կապիտալ վերանորոգման մեկնարկի մասին: «Փաստացի այսօր կարող ենք ասել, որ 43 օբյեկտների շինարարությունն արդեն սկսված է, որից 31-ը կրթական հաստատություններ են, 4-ը՝ առողջակահական: Ունենք երկու բնակելի շենք, որից մեկը Ապարանում է, մյուսը՝ Սպիտակում: Մենակրել են նաև Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքները»,-նշել է Արմեն Ղուլարյանը:

Արարատի մարզում կստեղծվի «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոն

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն ֆինանսական միջոցներով Արարատի մարզում նախատեսում է իրականացնել «Երեխաների քաղաք» ծրագիրը (ստեղծարար կենտրոն): ՀՀ փոխվարչապետի համապատասխան որոշմամբ կազմակերպության կողմից 20,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ իրականացվող «Երեխաների քաղաք» ծրագիրը որակվել է որպես բարեգործական ծրագիր: «Երեխաների քաղաքը» նախատեսված է ստեղծել որպես ոչ ֆորմալ կրթության օղակ, ստեղծարար կենտրոն, որտեղ 14 տարեկանից բարձր դեռահասներն ու երիտասարդները ՀՀ ամբողջ տարածքից կարող են ստանալ մասնագիտացում (հիմնականում՝ արհեստագործական) և կյանքի հմտությունները։ Կենտրոնն ապահովելու է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար մատչելի միջավայր, որն էլ կնպաստի ոչ ֆորմալ ուսուցման գործընթացում ներառականության ապահովմանը։ Այդ նպատակով կառավարությունն ընդունել է «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» որոշում: Ծրագրի իրականացման համար կնվիրաբերվեն Արարատի մարզի Շահումյան և Տափերակ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողամասերը:

 

Սեպտեմբեր 2021
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

-

Արխիվ