Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 11 հունիսի 2021

Պետական ծառայությունների թվայնացման հարցով քննարկում՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ


Հունիսի 11-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակի՝ e-gov.am-ի կարողությունների զարգացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Բացման խոսքում փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ կառավարության նախաձեռնած պետական և համայնքային ծառայությունների մատուցման ու բարեփոխման շրջանակներում վերանայվելու և պարզեցվելու են ծառայությունների մատուցման հետ կապված բիզնես գործընթացները, ինչպես նաև ոլորտը կարգավորող իրավական ակտերը: Ըստ նրա՝ հանրային կառավարման բարեփոխումների 4 բաղադրիչներից մեկն է պետական և համայնքային ծառայությունների թվայնացումը: Այդ համատեքստում պետական ծառայությունների մատուցման հարթակը նոր հնարավորություններ է ստեղծելու ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ինչպես օրինակ՝ առցանց դիմել ծառայությունների ստացման համար, առցանց վճարումներ կատարել, հետևել ծառայության կատարման ընթացքին, գնահատել ստացված ծառայության որակը և այլն: Տիգրան Ավինյանը հավելել է, որ հարթակի փորձնական մեկնարկը տրվելու է «Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում» ծառայությամբ, իսկ առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է փուլային եղանակով ավելացնել մատուցվող ծառայությունների քանակը: Ավելացվող ծառայություններից առանցքային է լինելու Հայաստանի Հանրապետությունում լիցենզիաների և թույլտվությունների ստացման ու տրամադրման գործընթացի ապահովումը հարթակի միջոցով:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ներդնել նաև բջջային հավելված, որը թույլ է տալու լավագույնս օգտվել վեբ-հարթակի ֆունկցիոնալ ամբողջական հնարավորություններից:

Այնուհետ կապալառու կազմակերպությունը հանդես է եկել e-gov.am հարթակի վերաբերյալ պրեզենտացիայով՝ ներկայացնելով միասնական հարթակի ապագա կառուցվածքը, դրա ընձեռած տեխնիկական հնարավորություններն ու գործիքակազմը: Ծավալված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հարթակի կարողությունների զարգացմանն ուղղված առաջիկա աշխատանքներին, այդ թվում՝ ծանուցումների (e-notifications), վճարումների (e-payments) և GovID-ի ներմուծման, դրանց տեխնիկական ապահովման, սպասարկման ու ժամանակացույցի հարցերին: 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ