Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 հունվարի 2005


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր ժամանել է Լեհաստանի Հանրապետություն (Կրակով)՝ մասնակցելու Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 60-ամյակի արարողությանը: Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը, կառավարության և արտաքին գործերի նախարարության աշխատակազմի վարչությունների ղեկավարներ:


Այսօր՝ օրվա երկրորդ կեսին վարչապետը և կառավարական պատվիրակության անդամներն այցելել են կարդինալի նստավայր, որտեղ կայացել է նրանց հանդիպումը Կրակովի արքեպիսկոպոս, կարդինալ Ֆրանչիշեկ Մախարսկու հետ: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կարդինալին՝ հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի ու հայանպաստ գործունեության համար և, ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, նրան է հանձնել Հայաստանի Հանրապետության պարգևը՝ «Մխիթար Գոշ» մեդալ: Նշելով, որ հայ և լեհ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի՝ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է երկու պետությունների կողմից վերջին տարիներին այդ ավանդույթները վերականգնելու և զարգացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը: ՀՀ վարչապետն իր խոսքում նշել է, թե ամենևին պատահական չէ, որ հայկական պատվիրակությունն այսօր ժամանել է Լեհաստան՝ մասնակցելու Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 60-ամյակի արարողությանը և որոշակի զուգահեռներ է տեսնում մարդկության դեմ գործված այդ չարիքի ու դարասկզբի հայոց ցեղասպանության միջև, որի 90-ամյակը լրանում է այս տարի: Կարդինալ, արքեպիսկոպոս Ֆրանչիշեկ Մախարսկին իր շնորհակալական խոսքում երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին՝ իրեն այդպիսի բարձր պարգևի արժանացնելու համար և ընդգծել, որ հայ և լեհ ժողովուրդների միջև դարավոր բարեկամական հարաբերությունները խարխսխված են ոչ միայն մշակութային, այլ նաև հասարակական ու տնտեսական հիմքերի վրա: Կարդինալը կարևորել է քրիստոնյա երկու ժողովուրդների միջև կապերի հետագա առավել սերտացումը:


ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության և կարդինալ Ֆրանչիշեկ Մախարսկու հանդիպման ժամանակ Կրակովի Հայ մշակույթի երկրպագուների միության ներկայացուցիչները հուշանվերներ և ծաղիկներ են հանձնել վարչապետին, նրա տիկնոջն ու Կրակովի կարդինալին: Հանդիպումը մեկնարկել է ՀՀ օրհներգով, որը կատարել են Կրակովի հայկական կիրակնօրյա դպրոցի և Իվանովիցեի Հովհաննես-Պողոս երկրորդի անվան գիմնազիայի սաները՝ հանդիպման ամբողջ ընթացքում շարունակելով հնչեցնել հայկական երգեր:


Կարդինալ, արքեպիսկոպոս Ֆրանչիշեկ Մախարսկու հետ հանդիպումից հետո, հայկական պատվիրակությունը մեկնել է հայկական Սբ. Միկոլայ եկեղեցի, որտեղ դեռևս անցյալ տարի, նաև կարդինալ Մախարսկու մեծ ջանքերի շնորհիվ, տեղադրվել է խաչքար: Եկեղեցու բակում տեղի է ունեցել Մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված խաչքարին ծաղկեպսակ դնելու արարողություն:


Երեկոյան ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և պաշտոնական պատվիրակությունների մյուս ղեկավարները մասնակցել են ԼՀ նախագահ Ալեքսանդր Կվաշնեվսկու անունից տրված ընթրիքին:


Օսվենցիմի ազատագրման 60-ամյակին նվիրված հիմնական միջոցառումները տեղի կունենան վաղը՝ հունվարի 27-ին, իսկ մինչ այդ աշխարհի շուրջ 5 տասնյակ երկրներից Կրակով կժամանեն պետությունների, կառավարությունների և խորհրդարանների ղեկավարներ:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ