Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 24 ապրիլի 2021

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն 106-րդ տարին է, որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Տեղի ունեցածը բնույթով ոչ միայն անձնական ողբերգություն էր հրեշավոր այդ արարքի զոհ դարձած յուրաքանչյուր հայի համար, այլև համազգային աղետ, որ արժեցավ միլիոնավոր կյանքեր, խեղված ճակատագրեր և հայրենազրկություն:

Այս ամենով հանդերձ՝ մեր ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել և վերածնվել: Կարծում եմ՝ Ցեղասպանության աղետի հարցում ուղենշայինը պիտի լինի հենց վերածննդի գաղափարը, դժոխքի միջով անցնելու, սակայն ոտքի վրա կանգուն մնալու մեր ազգային կարողությունը: Սա մեր ներքին ուժի լավագույն ապացույցն է, որ արհավիրքը մեզ չի վերացնում, դժվարությունը՝ կոփում է, եղեռնը՝ վերածնում:

Ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևաբար, ինքնանպատակ չէ, այլ համամարդկային արժեբանության խնդիր՝ մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության դատապարտում և դրա միջոցով նաև կանխում ու պետությունների կողմից այդպիսի պատասխանատվության ստանձնում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ