Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 հունվարի 2005

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նիստ, որը վարել է հանձնաժողովի համանախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Հանձնաժողովը քննարկել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Զեկուցվել է, որ դրանց մի զգալի մասն արդեն կատարվել է, իսկ մի մասը իրականացման ընթացքի մեջ է: Շարունակվում են աշխատանքները երկու երկրների միջև առևտրատնտեսական գործակցության, էներգետիկայի, տրանսպորտի, առողջապահության, բնապահպանության, գիտության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Մասնավորապես, Առևտրի համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև միջազգային այլ տնտեսական ու ֆինանսական կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերը մի շարք անգամներ քննարկվել են երկկողմ՝ այդ թվում նաև ամենաբարձր մակարդակի հանդիպումների ընթացքում: 2004թ. նոյեմբերին երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատները միմյանց են փոխանցել արտահանման համար պատրաստ ապրանքների ցուցակները, ստեղծվել է Հայ-վրացական գործարար ասոցիացիան, որը կնպաստի երկու կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև կապերի և շփումների ակտիվացմանը: Աշխատանքներ են տարվում ագրոարդյունաբերության ոլորտում գիտատեխնիկական համագործակցության հաստատման, տրանսպորտի բնագավառում բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ: Մասնավորապես, հայ-վրացական, ինչպես նաև հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովների աշխատանքի արդյունքում այս տարվա հունվարի 10-ին Թբիլիսիում ստորագրվել է Կավկազ-Փոթի երկաթուղային-լաստանավային երթուղու գործարկման վերաբերյալ պայմանագիր, ինչը հնարավորություն կտա գրեթե կրկնակի նվազեցնել բեռնափոխադրումների արժեքը: Ավելի քան մեկ տասնյակ երկկողմ ծրագրեր են իրականացվում բնապահպահության բնագավառում:

Նիստում քննարկվել են նաև հայ-վրացական սահմանամերձ առևտրի, ավտոմոբիլային ճանապարհների նորոգման, երկու երկրների տարածքներում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար բարենպաստ պայմանների ստեղծման, երկուստեք զբոսաշրջության խթանման, կողմերի միջև սանիտարահամաճարակային իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակման և այլ հարցեր:

Հանձնաժողովն անդրադարձել է հայ-վրացական գիտակրթական և մշակութային համագործակցության խնդիրներին ևս: 2005թ. նախատեսված՝ Վրաստանում հայկական մշակույթի և Հայաստանում վրացական մշակույթի օրերի կազմակերպման կապակցությամբ, վարչապետը հանձնարարել է մեկամսյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնել մշակութային միջոցառումների ամբողջական ծրագիրը՝ ըստ պատասխանատուների և կատարման ժամանակացույցի: Վարչապետը հանձնարարել է նաև բոլոր նախարարություններին՝ մեկ շաբաթվա ընթացքում իրենց ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն ներկայացնել հանձնաժողովին՝ վրացական կողմին փոխանցելու համար:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ