Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 12 ապրիլի 2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է նրան հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է դեսպանին կորոնավիրուսի համավարակից և պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակն ու սոցիալ-տնտեսական խնդիրները՝ շնորհակալություն հայտնելով կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար:

Չինաստանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է այն բոլոր նախապայմանները, որ առկա են երկու երկրների հարաբերությունների զարգացման համար, այդ թվում՝ մարդկանց միջև ձևավորված շփումներն ու կապերը: Երկուստեք շեշտվել են տնտեսական ոլորտում համագործակցության խորացման համար առկա հնարավորությունները և ներուժի իրացման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Փոխվարչապետը ներկայացրել է դեսպանին «Ճամփորդիր առանց Քովիդ-19» հավելվածի արդյունքում ծրագրին միացած երկրների քաղաքացիների համար դյուրինացված տեղաշարժի առավելությունները: Քննարկվել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի անհրաժեշտությունը և այս համատեքստում միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը: 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ