Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 հունվարի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր -Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են՝ «Բժիշկներ առանց սահմանների» Ֆրանսիական միության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Տուբերկուլյոզի դեղորայքակայուն ձևերի բացահայտում, ախտորոշում և բուժում» ծրագիրը, որի նպատակն է Երևանի և Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսերները, Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 18 և Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 19 պոլիկլինիկաներն ապահովել դեղորայքակայուն տուբերկուլյոզի (ԴԿ) համապատասխան անվճար բուժմամբ և վերահսկողությամբ: Գեղարքունիքի մարզում ակնաբուժական ծառայությունների հզորացման ծրագիրը, որի նպատակն է Սևան քաղաքում ստեղծել «Շրջանային ակնաբուժության կենտրոն» հիմնադրամ և հզորացնել Գեղարքունիքի մարզի ներկա ակնաբուժական ծառայությունները, կիրականացվի Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադրամի կողմից: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կիրականացնի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի միջնակարգ դպրոցի կահույքի պատրաստման և Մաղավուզ գյուղի ջրամատակարարման ներքին ցանցի վերականգման նախագծային աշխատանքների ծրագրերը: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» հասարակական կազմակերպության կողմից Շիրակի մարզում շինարարական ծրագրի իրականացման արդյունքում Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի թիվ 2-3 հասցեներում գտնվող շենքի վերակառուցումից հետո 24 բնակարանով բնակելի շենքը կտրամադրվի Հայաստանում ապաստան գտած փախստական ընտանիքներին:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, այդ թվում՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից Հայաստանի ամերիկյան համալսարանի, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության և առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հասցեներով ուղարկված և անհատույց տրամադրման համար ստացված բեռների բաշխման մասին որոշումները։

 

Մայիս 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ