Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 հունվարի 2005


Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Ֆրանսիայի Հանրապետությունում 2006-2007թթ. անցկացվելիք Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Հանձնաժողովը քննարկել է Հայաստանի տարվա անցկացման շրջանակներում նախատեսվող միջոցառումների ծրագրի նախագիծը: Նշվել է, որ Հայաստանի տարին կմեկնարկի 2006թ. սեպտեմբերին և կշարունակվի մինչև 2007թ. հուլիսը: Այդ ընթացքում Երևանում, Փարիզում և Ֆրանսիայի 15 այլ քաղաքներում տեղի կունենան բազմաթիվ հանդիսություններ, մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ ֆրանսիական լավագույն թանգարաններում ու համերգասրահներում կկազմակերպվեն հայկական գեղանկարչական, ճարտարապետական, լուսանկարային ցուցահանդեսներ, համերգներ, հայկական հին ձեռագրերի ու գրքերի ցուցադրություններ, հայագիտությանը, հայ ժողովրդի ներկային, պատմությանն ու մշակույթին նվիրված դասախոսություններ, Հայաստանին նվիրված նյութեր կհրապարակվեն ֆրանսիական մամուլում, հաղորդումներ կտրվեն առաջատար հեռուստաալիքներով: Գլխավոր միջոցառումներից մեկը տեղի կունենա 2007թ. փետրվարին Փարիզի նշանավոր Լուվրի թանգարանում, որի ամենախոշոր՝ Ռիշելյեի սրահում կբացվի «Քրիստոնյա Հայաստան» խորագիրը կրող հայ արվեստի ցուցահանդեսը:


Նշելով Ֆրանսիայում առաջին անգամ երկու երկրների նախագահների հովանու ներքո անցկացվելիք Հայաստանի տարվա միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ դա ոչ միայն Հայաստանի ու Ֆրանսիայի միջև հարաբերությունների, հայ-ֆրանսիական բարեկամության լավագույն ապացույցներից է, այլև Ֆրանսիայի միջոցով Հայաստանը՝ նրա պատմությունն ու ներկան, ազգային ու մշակութային արժեքները Եվրոպային և աշխարհին ներկայացնելու ևս մի լավագույն հնարավորություն:


Վարչապետը հանձնարարել է, ըստ ներկայացված միջոցառումների ծրագրի նախագծի, ձևավորել աշխատանքային խմբեր՝ ծրագիրն ամբողջացնելու համար առաջարկություններ մշակելու նպատակով և մեկամսյա ժամկետում դրանք ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը:


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ