Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 մարտի 2021

Կայացել է ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 20-րդ նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական՝ 20-րդ նիստը:

Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամներին Համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի և դրա ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում կհաստատվի նաև ճանապարհային քարտեզի երկրորդ հատվածը, որը ներառում է այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած դրույթների վերաբերյալ միջոցառումներ:

Օրակարգի շրջանակներում նիստի ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է Համաձայնագրի «Առևտուր և առևտրին առնչվող հարցեր» 6-րդ մասով նախատեսված տնտեսական համագործակցության վերաբերյալ զեկույցը: Զեկույցը ներառում էր այդ մասի բոլոր 12 գլուխներից յուրաքանչյուրի (Ապրանքների առևտուրը, մաքսային ոլորտը, Առևտրի տեխնիկական խոչընդոտները, Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, Ծառայությունների առևտուրը, հիմնադրումը և էլեկտրոնային առևտուրը, Ընթացիկ վճարումները և կապիտալի տեղաշարժը, Մտավոր սեփականությունը, Պետական գնումներ, Առևտուրը և կայուն զարգացումը, Մրցակցություն, Պետական ձեռնարկությունները և Թափանցիկությունը) կիրարկման ընթացքը:

Այնուհետև զեկույցով է հանդես եկել Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ով ներկայացրել է Արդարադատության նախարարության համակարգման ոլորտում գտնվող Ճանապարհային քարտեզով նախատեսված 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը:

Նիստի մասնակիցները մտքեր փոխանակեցին ներկայացված զեկույցների վերաբերյալ, որից հետո զեկուցողները պատասխանեցին նիստի ներկա միջգերատեսչական հանձնաժողովի անդամ հանդիսացող Ազգային ժողովի պատգամավորների հարցերին: 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ