Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 17 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ հրավիրված քննարկմանը լսվել է ՀՀ պետական եկամուտների նախարարության 2000 թ. աշխատանքների հաշվետվությունը: Այն ներկայացնող ՊԵ նախարար Անդրանիկ Մանուկյանը նշել է, որ նախարարության հիմնական խնդիրը տվյալ ֆինանսական տարվա պետական բյուջեով նախատեսված եկամուտների հավաքագրման ապահովումն է, ՀՀ հարկային օրենսդրությամբ և դրանք կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների գծով օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, որի ուղղությամբ և 2000 թ.-ին աշխատել է նախարարությունը: Հաշվետվությունը ներկայացնելիս նախարարը նշել է, որ ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից գրեթե ամբողջությամբ իրականացվել են կառավարության 2000 թ. օգոստոսի 12-ի «ՀՀ կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 473 որոշմամբ հաստատված ՀՀ ՊԵՆ պատասխանատվության ներքո գտնվող միջոցառումները: Ընդգծվեց, որ հաշվետվության մեջ նշված թվերն ու դրանց հիման վրա արված վերլուծությունները նախնական և մոտավոր են, ուստի համակարգի գործունեության որոշ ցուցանիշների մասին առավել հստակ հնարավոր է խոսել այն ժամանակ, երբ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կամփոփի ֆինանսատնտեսական ցուցանիշները: Սակայն արդեն իսկ կարելի է խոսել հիմնական սկզբունքերի, մոտեցումների, կառավարության գործունեության ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների ուղղությամբ արվածի մասին: Ըստ այդմ, 2000թ. ՀՀ պետական բյուջեով սահմանված 171753.6 մլն դրամ հարկային եկամուտներից և տուրքերից հավաքագրվել է ավելի քան 152 604.0 մլն դրամ կամ պլանավորվածի շուրջ 88.8 տոկոսը: Նշվել է, որ առաջին կիսամյակում բյուջեի եկամուտների մուտքագրման եռամսյակային դինամիկան նվազել է, և դա պետք է շտկվեր 2-րդ կիսամյակում: Նախարարության գնահատականներով 3-րդ եռամսյակում եկամուտների մուտքագրման եռամսյակային դինամիկայի նվազման հետևանքներով պլանային ցուցանիշը թերակատարվել է: Եվ չնայած 4-րդ եռամսյակում բյուջեի եկամուտների մուտքագրման գործում նկատված դրական միտումներին, 2000թ. 4-րդ եռամսյակում հնարավոր չէր ամբողջությամբ վերականգնել նախորդ ժամանակաշրջանում բաց թողնվածը: 2000թ. պետական բյուջեի եկամուտների թերհավաքման հիմնական պատճառներից նշվել են. 1999թ.-ին 2000թ. պետական բյուջեի եկամուտների կանխատեսումների ժամանակ չէին կարող կանխատեսվել 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի տնտեսական հետևանքները, որը այսօր և ապագայում ևս իր բացասական տնտեսական հետքն է թողնելու մեր պետության տնտեսական զարգացման միտումների վրա: Մեր գնահատմամբ հիմնականում սրանով և դրա հետևանքով ձևավորված քաղաքական և տնտեսական անկայուն մթնոլորտով էին մեծապես պայմանավորված 2000թ. առաջին կիսամյակի տնտեսական և դրա հետ ուղղակիորեն կապված պետական բյուջեի կատարման ցուցանիշները: 2000թ. 2-րդ կիսամյակում քաղաքական և տնտեսական կայունացման միտումները ուղղակիորեն իրենց դրական ազդեցությունն ունեցան պետական բյուջեի եկամուտների վրա: Իբրև տնտեսական պատճառներ, նշվել է ներմուծման ծավալների կառուցվածքային և դինամիկայի տատանումները: Հաշվետության մեջ նշվել է նաև նախարարության 2000 թ. գործունեության ընթացքում հարկային և մաքսային վարչարարության ոլորտում նկատված բացթողումները: Պետական եկամուտների նախարարության համակարգում կադրային և կառուցվածքային հաճախակի ու երբեմն անհարկի փոփոխությունները, նախարարության առանձին տեղամասերում գործառութային պարտականությունների ոչ հստակությունը և որոշ դեպքերում մասնագիտական, տեխնիկական անհրաժեշտ պատրաստվածության բացակայությունը, ՊԵՆ աշխատանքների որակի վրա ազդել են, իրենց ազդեցությունն են թողել նաև դեռևս հանդիպող հովանավորչության և կաշառակերության դեպքերը: 2000 թ. ընթացքում 30.0 մլն և ավելի ապառք ունեցող հարկ վճարողների դեմ նախարարության կողմից հարուցվել են բռնագանձման 9 հայցեր՝ ընդհանուր գումարով 330.2 մլն դրամի, ինչպես նաև 41 անվճարունակ (սնանկ) ճանաչելու վերաբերյալ հայցեր՝ 484.1 մլն դրամի պարտքերը սնանկացման փուլում բռնագանձելու նպատակով: 2000 թ. ընթացքում ՀՀ ՊԵՆ կողմից արձանագրված վարչական իրավախախտումների թիվը կազմել է 13426 գործ, որոնցից 12154 գործով տույժ նշանակելու մասին որոշումներ են կայացվել 363.3 մլն դրամի չափով, որից պետական բյուջե է գանձվել 229.8 մլն դրամ տուգանք: Չկատարված 1932 գործերից 667 գործով տուգանքները բռնագանձելու պահանջով քաղաքացիական հայցեր են ներկայացվել դատարաններ, 882 գործով վարչական վարույթները կարճվել են, 18 դեպքերով վարչական վարույթները կարճվել և նյութերն ուղարկվել են հետաքննության մարմին՝ դրցանց հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Հաշվետու տարվա ընթաքում հայտնաբերվել է մաքսանենգության 224 դեպք (որոնցից 21-ը թմրամիջոցների և խիստ ներգործող նյութերի գծով); դրանց գծով 39 նյութեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ըստ ենթակայության հետագա ընթացքը ապահովելու համար, 252 նյութերով կայացվել են որոշումների վարչական տույժի ենթարկելու մասին և նշանակվել է տուգանք 110.9 մլն դրամի չափով, որից 34 նյութերով հետաքննության ընթացքում գանձվել է 20.6 մլն դրամ, մնացած 218 նյութերով նշանակված 90.3 մլն դրամի չափով տուգանքը բռնագանձելու նպատակով որոշունմերը գտնվում են դատական կարգով բռնագանձման գործընթացում, 5 նյութեր գտնվում են հետաքննության ընթացքում: Այլ գործերով (մանսավորապես, հարկային) ընթացք է տրվել 151 նյութերի, որոնցից 142 նյութեր ուղարկվել են նախաքննության մարմիններ: Տարվա արդյունքներով ՀՀ ՊԵՆ կողմից իրականացվել է 7404 ստուգում, 26364.4 մլն դրամ լրացուցիչ պարտավորությունների հայտնաբերում, 9023 մլն դրամի լրացուցիչ հայտնաբերված գումարի բյուջե գանձում (հայտնաբերածի շուրջ 35 տոկոսը); 224 մաքսանենգության դեպքերի բացահայտում, 8240 ՀՎՀՀ-ների տրամադրում, 2394 հսկիչ դրամարկղային մեքենաների ներդնում, 18300 փոխադրման ամփոփագրերի լրացում, 43374 մաքսային ձևակերպում: Օրենսդրական և նորմատիվ դաշտի կատարելագործման ուղղությամբ նախարարությունը 2000 թ. հարկային (մաքսային) օրենսդրական (նորմատիվային) բարեփոխումների շրջանակներում ՀՀ պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ մշակել է ավելի քան 45 ՀՀ օրենքների նախագծեր: 2000 թ. ընթացքում նախարարության համակարգում տեղի են ունեցել էական կառուցվածքային փոփոխություններ, որոնցից առավել նշանակալիներն են. ՀՀ մարզերում (բացի Երևան քաղաքից) մարզային տարածքային հարկային տեսչությունների ստեղծումը՝ նախկին տարածքային հարկային տեսչությունների հիման վրա: Արդյունքում 37 շրջանային տարածքային հարկային տեսչությունների փոխարեն ստեղծված են 10 մարզային տարածքային հարկային տեսչություններ, մարզերում կրճատվել է շուրջ 100 հաստիք: Հիմնվել է Երևանի «Զվարթնոց» մաքսատունը (առանձնացվել է Արարատյան տարածաշրջանային մաքսատնից); մաքսատներում և մաքսային կետերում հստակ սահմանել են մաքսային մարմինների առանձին ստորաբաժանումների գործառույթները: ՀՀ վարչապետի կողմից հաստատվել է նախարարության կենտրոնական ապարատի նոր կառուցվածքը, սահմանված կարգով հաստատվել են ստորաբաժանումների գործառական պարտականությունները: Նախարարության աշխատանքների արդյունավետության բարձրացման, 2001 թ. պետական բյուջեով նախատեսված եկամտահարկերի անհարժեշտ մակարդակն ապահովելու նպատակով, ի կատարումն ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հանձնարարականների, դեկտեմբերին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին ներկայացվել է 2001 թ. ՀՀ պետական եկամուտների նախարարության աշխատանքային ծրագիրը, որում մանրամասն շարադրված են այն հիմնական քայլերը, որոնք նախատեսվում են իրականացվել 2001 թ. ընթացքում պետական բյուջեի կատարումն ապահովելու, նախարարության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև նախարարության աշխատանքներում հանդիպող բացթողումները, թերությունները, չարաշահումները բառացելու նպատակով: Պետական և մասնավոր հատվածներից հավաքագրվող հարկերի հարաբերակցությունը նվազել է հօգուտ վերջինիս, սակայն, ըստ վարչապետի, դա մասնավորեցման շնորհիվ չէ, որի ծավալները չեն համապատասխանում նշված հարաբերակցությանը: Նա հանձնարարեց պատճառները մանրամասն քննարկել, վերլուծել և ամփոփիչ եզրակացությունը ներկայացնել իրեն: ՊԵ նախարար Անդրանիկ Մանուկյանը նկատեց, որ հարկերի հավաքագրման հարցում բացի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից, մնացած նախարարությունները անհրաժեշտ սրտացավություն չեն ցուցաբերել և աջակցել՝ իրենց ենթակայության կառույցներից հարկերի հավաքագրմանը նպաստելու գործում: Վարչապետը հանձնարարեց նախարարին 10-օրյա ժամկետում հստակեցնել պատկերը, թե ո՞ր նախարարությունը, ի՞նչ պիտի աներ, որ թերացել է և ներկայացնի կառավարություն: Պետական տուրքի և ոչ հարկային եկամուտների հավաքագրման հարցով ևս, վարչապետի հանձնարարությամբ, առաջիկա օրերին կհրավիրվի առանձին խորհրդակցություն՝ ճշտելու համար նախարարությունների մասնակցության աստիճանը ընդհանուր գործին: Ամփոփելով ՊԵ նախարարության անցած տարվա աշխատանքները, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ 2000 թ. նախարարության համար ծանր տարի էր՝ փոխվեց 3 նախարար, տարեսկզբի քաղաքական լարվածությունն անմիջական ազդեցություն թողեց տնտեսության վրա, ինչը մեծ դժվարություններ ստեղծեց պետեկամուտների նախարարության համար՝ նախատեսված ցուցանիշները սահմանված ժամկետում կատարելու առումով: Ամբողջ տարվա ընթացքում այդ լարվածությունը արտահայտվեց նախարարության աշխատանքում՝ որը լծվեց բացթողնվածը կարճ ժամանակում լրացնելու բավականիին բարդ խնդիրը լուծելուն: Վերոհիշյալ 88.8 տոկոս հավաքագրման մակարդակը (որը նախնական հաշվարկով է ներկայացված); այս գործոնների առկայության պարագայում, վարչապետի գնահատմամբ բավարար է, չնայած ընդհանուր առմամբ այն չի կարող բավարար համարվել: Վարչապետը դրական գնահատեց նախարարության աշխատանքը ոլորտի օրենսդրական բարեփոխումների գործընթացին ակտիվ մասնակցության համար, այս հարցում մյուս նախարարությունների համար օրինակելի համարելով ՊԵ-ի և ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության չափազանց արդյունավետ համագործակցությունը: Կաառավարության ընդհանուր քաղաքականությունը իրագործելու հարցում, վարչապետի կարծիքով, բոլոր նախարարությունները պետք է ելնեն ընդհանուր գործի, այլ ոչ թե նեղ գերատեսչական շահերից: Անդրանիկ Մարգարյանը այս առումով բարձր գնահատեց ՊԵ նախարար Անդրանիկ Մանուկյանի, նաև նախկին նախարար ագիկ Պողոսյանի ջանքերը: Նախարարության 2000 թ. աշխատանքները, ընդհանուր առմամբ, գնահատվեցին բավարար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ