Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 5 փետրվարի 2021

Փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ



Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ պետական տարեկան բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Բացման խոսքում փոխվարչապետը նշել է. «Համայնքներում բարեկեցիկ միջավայրի ձևավորումն ու սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը մեր գերակա առաջնահերթություններից են: Այդ է վկայում նաև սուբվենցիոն ծրագրերի աճող դինամիկան»:

Ներկայացնելով վերջին 3 տարիների համեմատական պատկերը՝ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ եթե 2018թ. փորձնական ծրագրով իրականացվել էր 157 սուբվենցիոն ծրագիր՝ պետական բյուջեի 1.7 մլրդ դրամի չափով համաֆինանսավորմամբ, ապա հաջորդ տարի ծրագրերի թիվը եռապատկվել էր՝ հասնելով 464-ի՝ պետական բյուջեից տրամադրված 9.59 մլրդ դրամի չափով: Ըստ նրա՝ 2020թ. ծրագրերի քանակն ու ծավալը էականորեն աճել են՝ հասնելով 660-ի, որից 570-ի համար ՀՀ բյուջեից հատկացվել էր 14.3 մլրդ դրամ: ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ վերոնշյալ ծրագրերն ընդգրկել են համայնքային կյանքի զարգացման գրեթե բոլոր ուղղությունները՝ ասֆալտապատում և փողոցային լուսավորության համակարգի կառուցում, ջրային և ոռոգման համակարգերի կառուցում կամ նորոգում, բնակավայրերի գազաֆիկացում: Այդ շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել հասարակական ու բազմաբնակարան շենքերի, մանկապարտեզների, այգիների և պուրակների կառուցման կամ նորոգման ծրագրերը:

Հանձնաժողովի նիստի ընթացքում ամփոփվել են նախորդ տարի ավարտված ծրագրերի արդյունքները: Քննարկվել են 2020թ. սկսված, սակայն կորոնավիրուսի համավարակի և պատերազմի պատճառով անավարտ մնացած ծրագրերը: Անդրադարձ է կատարվել 2021թ. նոր սուբվենցիոն նախնական հայտերի, ինչպես նաև սուբվենցիաների տրամադրման ընդհանուր քաղաքականության հարցերին:
Փոխվարչապետը վերոնշյալ հարցերով գերատեսչություններին տվել է համապատասխան հանձնարարականներ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ