Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 18 հունվարի 2005

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Հանձնաժողովին է ներկայացվել նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, որի քննարկման արդյունքում ճշգրտվել են հոբելյանական ծրագրով նախատեսված ավելի քան երկու տասնյակ միջոցառումների անցկացման վայրերի, ժամկետների, իրականացման պատասխանատուների ու ֆինանսական ապահովման խնդիրները: Ըստ լրամշակված ծրագրի, հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն մայիս-հունիսին՝ ասմունքի հանրապետական փառատոնի, դպրոցներում և բուհերում հոբելյանին նվիրված բաց դասերի, շարադրությունների մրցույթների, ուսանողական գիտական նստաշրջանների, Արցախում Ամարասի դպրոցի հիմնադրման և Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված գիտական ու մշակութային միջոցառումների, ինչպես նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաները և հայոց գրերը» էլեկտրոնային կոնֆերանսի կազմակերպմամբ: Օգոստոսին Արտաշատում կանցկացվի քանդակի հանրապետական սիմպոզիում (բիենալե): Գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողովը տեղի կունենա սեպտեմբերին: Հոբելյանական միջոցառումներն իրենց բարձրակետին կհասնեն հոկտեմբեր ամսին՝ կկայանան Մեսրոպ Մաշտոցի հայրենիք վերադարձը պատկերող «Գրոց երթ» թատերականացված ներկայացումը, Թարգմանչաց տոնը Օշականում, հանդիսավոր երեկոն Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում: Տարվա ընթացքում գրերի գյուտի հոբելյանին նվիրված բազմաթիվ այլ միջոցառումներ տեղի կունենան Երևանում, հանրապետության մարզերում, Արցախում, Ջավախքում և Սփյուռքի այլ հայաշատ համայնքներում, որոնք լայնորեն կլուսաբանվեն զանգվածային լրատվության միջոցներով:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է մինչև փետրվարի 15-ը՝ հաշվի առնելով նիստում արված բոլոր առաջարկությունները, մեկ անգամ ևս ամփոփել քննարկման արդյունքները և ծրագրի ամբողջական տարբերակը ներկայացնել հանձնաժողովի հաջորդ նիստի հաստատմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ