Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 դեկտեմբերի 2020

Շարունակական աշխատանքներ են իրականացվում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված. Տիգրան Ավինյան










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը փոխվարչապետն անդրադարձել է գերիների փոխանակման գործընթացի հետ կապված հարցերին: «Ինչպես բոլորդ տեղյակ եք, այս շաբաթ տեղի ունեցավ գերիների փոխանակման առաջին փուլը, բայց նաև շարունակական աշխատանքներ են իրականացվում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված: Եվ այս առումով բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ Կարմիր խաչի և ռուսական կողմի ներգրավվածությամբ»:

Անդրադառնալով Խծաբերդում տեղի ունեցած միջադեպին՝ Տիգրան Ավինյանը նշել է. «Երկրորդ խնդիրը վերաբերում է Խծաբերդում տեղի ունեցած միջադեպին և նաև այն անձանց, ովքեր ամենայն հավանականությամբ գերեվարված են: Տվյալներն այս պահին ճշտվում են: Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր գտնվում է Արցախում՝ այս և այլ հարցերի կապակցությամբ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու: Այս հարցի շուրջ էլ տեղի են ունենում խոսակցություններ ադրբեջանական կողմի հետ, և մոտակա ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում»:

Հին Շեն համայնքի հետ կապված խնդիրների վերաբերյալ փոխվարչապետը տեղեկացրել է, որ որոշակի լարվածություն է եղել նաև այնտեղ։ «Այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցությունն առկա է: Խնդիրն ամբողջապես հանգուցալուծված չէ, բայց այդ հատվածում տեղակայված են նաև ռուս խաղաղապահ զորքերը: Ակնկալում ենք նաև, որ մոտակա ժամանակներս Հին Շենի հետ կապված հարցերում նույնպես մենք կունենանք վերջնական հանգուցալուծում: Եվ ուզում եմ տեղեկացնել նաև, որ Պաշտպանության նախարարն այս պահին գտնվում է Սյունիքում: Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով արդեն իրականացնում են տեղակայման աշխատանքներ: Համոզված եմ, որ Պաշտպանության նախարարությունը նաև օրվա ընթացքում կտեղեկացնի, թե ինչ աշխատանքներ են իրականցվում»:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշել է, որ մշտական կապի մեջ է Սյունիքի մարզի գործընկերների հետ: «Մարզպետն այս փուլում աշխատանք է տանում և՛ սահմանապահ ծառայության գործընկերների, և՛ պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ: Իմ ստացած տեղեկատվության համաձայն, այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով: Եվ խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից, պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանները, բնականաբար, ամուր են և մեր զինված ուժերի կողմից վերահսկելի»,-ասել է նախարարը:


Կառավարությունը հաստատել է պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիներին աջակցելու ևս 4 միջոցառում

Կառավարությունը հաստատել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը: Միջոցառման շրջանակում, մասնավորապես, գործազուրկ անձանց աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով առաջարկվում է գործազուրկ անձին վճարել ամսական աշխատավարձ` 100 հազար դրամի չափով, ինչպես նաև գործատուին վճարել գործազուրկ անձի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը։ Բացի այդ, նախատեսվում է նաև գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարել 34 հազար դրամ:

Գործադիրը հաստատել է նաև վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառումը: Մասնավորապես, որոշման շահառու հանդիսացող գործազուրկ անձանց ժամանակավոր զբաղվածության ապահովման նպատակով առաջարկվում է կազմակերպել վարձատրվող հասարակական աշխատանքներ՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով։ Միջոցառման շրջանակում վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված շահառուին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար նախատեսվում է վճարել 8 000 դրամ:

Հաստատվել է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը: Գործող իրավակարգավորումների համաձայն՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի միջոցների հաշվին։ Ընդ որում, որպեսզի անձը դառնա հիմնադարամի շահառու, անհրաժեշտ է սահմանել հաշմանդամության (վնասվածքի կամ խեղման) պատճառական կապ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետ։ Որոշմամբ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին, մինչև հիմնադրամի շահառու դառնալը, հիմնադրամից վճարվող գումարը կավելացվի ամսական 200 000 դրամով և կկազմի 300 000 դրամ։

Կառավարությունը հաստատել է ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալող անձանց տրամադրել եռամսյա դրամական օգնություն: Ընդ որում` առաջարկվում է ՀՀ հյուրընկալ ընտանիքին տրամադրել յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30000 դրամ, իսկ Արցախի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին՝ 45000 դրամ:


Օրենսդրական նախաձեռնություն. կհստակեցվեն անհետ կորած զինծառայողներին և այլ քաղաքացիներին դատական կարգով անհետ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների կապակցությամբ անհետ կորած զինծառայողներին և այլ քաղաքացիներին (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականների) դատական կարգով անհետ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհետ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատական կարգով անհետ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհետ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանել մեկ տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, ինչպես նաև նախատեսվում է, որ օրենքի գործողությանը տրվում է հետադարձ ուժ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից: Օրենքի ընդունումը կապահովի ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) անհետ կորած զինծառայողների և այլ քաղաքացիների ընտանիքների անդամների համար օրենսդրությամբ սահմանված սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացն իրականացնել առավել սեղմ ժամկետներում:

Այլ որոշումներ

Կառավարության որոշմամբ Անդրեյ Ղուկասյանն ազատվել է Լոռու մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ Լոռու մարզպետ է նշանակվել Արամ Խաչատրյանը:

Գործադիրի նիստում քննարկվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշումը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, ով նաև Տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ է, առաջարկել է հարցը ևս մեկ անգամ քննարկել: «Ընտրությունների նիստի հետ կապված եղել է դատական հայց, մասնավորապես դատարանի կողմից եղել է որոշում ընտրությունների իրականացումը կասեցնել՝ հաշվի առնելով խորհրդի և ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները: Այդ ժամանակ դատարանի մեկ այլ որոշմամբ, նիստից ընդամենը 10 րոպե առաջ չեղյալ է համարվել դատարանի մյուս որոշումը: Ընդ որում երկու դատարանները եղել են առաջին ատյանի դատարաններ: Այս պահին կա նաև ԿԳՄՍ նախարարության դեմ դատական հայց՝ խորհրդի նիստի ընտրությունների հետ կապված: Հետևաբար, ես կարծում եմ, որ առվազն հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտության կա այս հարցի շուրջ»,-ասել է նախարարը:

Անդրադառանլով հարցին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ այս պահին հարցը չհաստատելու ֆորմալ որևէ հիմք չկա և պետք է վերջակետ դնել ռեկտորի ընտրության գործընթացին, քանի որ այդ ընթացքում միայն բուհն է տուժում։ Ըստ նախարարի՝ եթե հետագայում լինեն համապատասխան վճիռներ, ապա դրանք կարվեն սահմանված կարգով:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ հարցը հանվել է օրակարգից՝ մեկ անգամ ևս քննարկելու նպատակով: «Աշխատակազմի տեսակետը նույնպես իրավական տեսանկյունից այդպիսին է, բայց քանի որ Մեսրոպ Առաքելյանի կողմից հարցը բարձրաձայնվել է, մեկ քննարկում անպայման տեղի կունենա աշխատակազմում: Եվ եթե կարիք լինի նույնիսկ հեռակա կարգով որոշումը կընդունվի: Քննարկումը մեկ շաբաթվա ընթացքում կանենք և եթե իրավական տեսանկյունից որևէ այլ հարց չառաջանա, կհաստատենք»,-ասել է փոխվարչապետը:
 

Սեպտեմբեր 2021
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

-

Արխիվ