Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 հունվարի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2005թ. առաջին նիստը, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Վարչապետը նախ շնորհավորել է կառավարության անդամներին Նոր տարվա՝ 2005թ. գործունեությունն սկսելու կապակցությամբ, հաջողություններ է մաղթել նրանց անձնական կյանքում և աշխատանքում: Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ 2005-ին ևս կառավարությունը կշարունակի աշխատել նույն նվիրումով և արդյունավետությամբ: Այնուհետև կառավարությունն անցել է օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Փոփոխություններն ու լրացումները առաջարկվում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավասությունները և գործառույթները հստակեցնելու, հանձնաժողովի կողմից տույժերի կիրառման ընթացակարգերը որոշակիացնելու, տեղեկատվությունների հավաքագրման իրավասություններն ընդլայնելու, ինչպես նաև հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովմանը, վերը նշված օրենքի արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք դրույթների հստակեցման նպատակով: Առաջարկվող փոփոխությունները նախատեսված են նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրով: Ժամկետ է տրվել՝ նիստում արված առաջարկությունները հաշվի առնելով, որոշումը մեկ անգամ ևս քննարկել շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ, այն ամբողջական տեսքի բերելու նպատակով:

Նիստում կառավարությունը որոշում է ընդունել 2004թ. դեկտեմբերի 26-ին Շրի-Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում տեղի ունեցած տարերային աղետից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու մասին: Այդ նպատակով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, 2005թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացվել է 25 մլն դրամ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությանը 10 մլն դրամ՝ բուժական միջոցներ ձեռք բերելու, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը՝ 15 մլն դրամ՝ տաք ծածկոցներ և շարժական գեներատորներ ձեռք բերելու, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը 2 մլն դրամ՝ մարդասիրական օգնության տեղափոխումն ապահովելու համար:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետությունում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2005-2010թթ. միջոցառումների ցանկին: Հայաստանը Ստոկհոլմի կոնվենցիան վավերացրել է 2003թ. հոկտեմբերի 22-ին: Կոնվենցիայի հիմնական նպատակն է շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանությունը կայուն օրգանական աղտոտիչների վնասակար ազդեցությունից՝ շեշտը դնելով նախազգուշական միջոցներ ձեռնարկելու սկզբունքի վրա, որն ամրագրված է նաև շրջակա միջավայրի և զարգացման Ռիո Դե Ժանեյրոյի հռչակագրում: Կոնվենցիան սահմանում է նաև մի շարք պարտավորություններ և միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն այն վավերացնող երկրների կողմից: Կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2005-2010թթ. միջոցառումների ցանկն ընդգրկում է օրենսդրական և ինստիտուցիոնալ ոլորտի բարեփոխումները, աղտոտված տարածքների վերականգնման, հասարակության իրազեկության բարձրացման և ուսուցման, կրթության և այլ միջոցառումներ:

«ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, կառավարությունը որոշել է համաձայնել «ԿանԱԶ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի լիազոր ներկայացուցիչների որոշմանը և Երևանի քաղաքապետի առաջարկությանը՝ «ԿանԱԶ» ԲԲԸ-ի ակտիվների կազմից բաժնետոմսերի հետ գնման և մարման ճանապարհով, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ազատության N21ա հասցեում գտնվող 450 քմ մակերեսով և 1144000 դրամ հաշվեկշռային արժեքով, Արղության փակուղի N4 հասցեում գտնվող 636,5 քմ մակերեսով և 13644969 դրամ հաշվեկշռային արժեքով, Ադոնցի N25 հասցեում գտնվող 636,5 քմ մակերեսով և 6515941 դրամ հաշվեկշռային արժեքով և Կոմիտասի N 49 հասցեում գտնվող 32քմ մակերեսով ու 32.500 դրամ հաշվեկշռային արժեքով հանրակացարանային մակերեսով և 32500 դրամ հաշվեկշռային արժեքով հանրակացարանային մասնաշենքերի տարածքներն առանձնացնելու և «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնելու՝ դրանք որպես բնակելի տարածություն սեփականության իրավունքով քաղաքացիներին անհատույց հատկացնելու վերաբերյալ միջնորդություններին: Որոշվել է համաձայնել նշված ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կոմիտասի փող. N49 հասցեի N10 և N11, Ադոնցի փող. N25 հասցեի N31 հանրակացարանային մասնաշենքերի բնակարանների տարածքներն առանձնացնելու և «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնելու՝ այնտեղ բնակվող ընտանիքներին իրենց զբաղեցված բնակելի տարածքները նվիրաբերելու վերաբերյալ միջնորդություններին: Սահմանվել է, որ գույքի առաձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը պետք է վճարվի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված կարգով: Որոշմամբ նաև ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության տնօրինության Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող հանրակացարանային մասնաշենքի N22 բնակարանը նվիրաբերվել է այնտեղ բնակվող ընտանիքին: Որոշումն ընդունվել է նշված հանրակացարանային մասնաշենքերում երկար տարիներ բնակվող տեղաբնակ ընտանիքների կողմից մինչ օրս չսեփականաշնորհված բնակարանների հետ կապված խնդիրների լուծման և քաղաքացիների սոցիալ-տնտեսական, սանիտարա-հիգիենիկ պայմանների բարելավման նպատակով:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված ուսումնական N 2 մասնաշենքի առաջին հարկից 440քմ տարածքը հետ վերցնել և 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը տրամադրելու համար: Որոշումն ընդունվել է նշված գործակալության աշխատանքային պայմանների բարելավման նպատակով:

Կառավարությունը որոշել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Երևանի N1 տեղական գանձապետական բաժինը վերակազմակերպել՝ այն միացնելով նախարարության աշխատակազմի գործառնական վարչությանը: Այդ նպատակով համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N1460-Ն որոշման մեջ: Որոշումն ընդունվել է գանձապետական համակարգի բարեփոխումների շրջանակում, համակարգի կողմից իրականացվող գործառույթների արդյունավետության բարձրացման նպատակով:

Այլ որոշումներով գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 9-ի «Հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 173-Ն, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի «Հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման ու 9 կիլոհերցից բարձր և 400 տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրության, առևտրի կամ ներմուծման գործունեության տեսակների լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2181-Ն որոշումների մեջ: Փոփոխությունները կատարվել են՝ նկատի ունենալով, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի «Հեռահաղորդակցության բնագավառ» բաժնում նշված «9 կիլոհերցից բարձր և 400 տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրություն, առևտուր կամ ներմուծում» գործունեությունը փոխարինվել է «9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտուր և ներմուծում» գործունեության տեսակով:

Այլ որոշումներով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 5-ի N 1516-Ն, 2002թ. նոյեմբերի 21-ի N 1888-Ն և N 1915-Ն որոշումների, ինչպես նաև ՀՀ վարչապետի 1998թ. նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ, որոնցով՝ ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության ծրագրի շրջանակներում կատարվել են գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի և համակարգի կառուցվածքային փոփոխություններ: Փոփոխություններում կարևոր տեղ է հատկացվել, մասնավորապես, ագրարային տեսչական հսկողության ուժեղացմանն ու արդյունավետության բարձրացմանը: Այդ կապակցությամբ ուժը կորցրած են ճանաչվել 2004թ. փետրվարի 26-ի N 229-Ն, 2002թ. դեկտեմբերի 26-ի N 2161-Ն որոշումները:

Հաշվի առնելով շուկայական հարաբերությունների զարգացումը, սեփականության տարբեր ձևերի հետ կապված, տնտեսվարման համակարգի փոփոխությունները, ինչպես նաև օպտիմալացման գործընթացը, կառավարությունը որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի ավելի քան մեկ տասնյակ անասնաբուժական ծառայությունները վերակազմավորել միաձուլման ձևով՝ ստեղծելով մեկ միասնական «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Մեկ այլ որոշմամբ «Բույսերի կարանտինի ծառայություն» և «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպվել են «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու ձևով: Այդ կապակցությամբ «Բույսերի կարանտինի ծառայությունը» վերակազմավորվել է «Բույսերի կարանտին և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության: Որոշումն ընդունվել է բույսերի կարանտինի հիվանդությունների հայտնաբերման ու դրանց դեմ պայքարի աշխատանքների օպերատիվ կազմակերպման, առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում կառավարությունը բարեգործական է որակել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հակակարկտային ծառայության ներդրման և հետագա զարգացման «Պիլոտային» ծրագիրն իրականացնելու համար «Արմենիան Թեքնոլոջի Գրուպ Ինք» ամերիկյան բարեգործական կազմակերպության կողմից 36.065 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհը: Մեկ այլ որոշմամբ բարեգործություն է որակվել նաև Ծաղկաձորի ճոպանուղու 1-ին և 2-րդ կայանների շինարարության համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հասցեով ուղարկված՝ 1 մլրդ 666 մլն 680 հազար 958 դրամ ընդհանուր արժողությամբ սարքավորումների ներմուծումը:

Նիստում կառավարությունը դրական եզրակացություն է տվել պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված «Կրթության առանձանահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ