Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 11 սեպտեմբերի 2020

ՔՏՀԱՏՄ-ն Երևանում և Արմավիրի մարզում վերահսկել է հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման գործընթացը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ Ոստիկանության աշխատակիցները համատեղ վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում, ՀՀ Արմավիրի մարզում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Մասնավորապես՝ վերահսկողություն են կատարել Արցախի փողոցի, Բաղրամյան պողոտայի ողջ երկայնքով, Հանրապետության հրապարակի և հարակից կանգառներում, ինչպես նաև ՃՈ Նորագավիթի հենակետում՝ մայրաքաղաք մուտք գործող և դուրս եկող մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցների անվտանգ գործունեության նկատմամբ։ Արդյունքում տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում կրկին խախտումներ չեն հայտնաբերվել։

Իրականացված դիտարկումների ընթացքում, ինչպես նախորդ օրը, այնպես էլ այսօր, մայրաքաղաքի տվյալ վարչական շրջաններում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում արձանագրվել են նորից գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ։

ՀՀ Արմավիրի մարզում դիտարկվել են շուրջ չորս տասնյակ տրանսպորտային միջոցներ, որի արդյունքում տաքսի ավտոմոբիլներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են իրավախախտման երկու դեպք, որից մեկը եղել է ՀՀ պարտի կողմից տրված ցուցումների խախտում՝ մասնավորապես թիվ 203 Էջմիածին-Երևան միկրոավտոբուսում եղել են նստատեղերից ավել ուղևորներ, իսկ Արմավիր-Նորավան ներմարզային թիվ 001 երթուղին շահագործվել է առանց ճանապարհային թերթիկ։

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Խիստ վերահսկողական աշխատանքներին զուգահեռ, Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են ամենօրյա իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ։

ՔՏՀԱՏՄ-ի կողմից արտակարգ դրության պայմաններում վերահսկողական գործառույթներն ամենօրյա և շարունակական բնույթ են կրելու։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ