Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 սեպտեմբերի 2020

ՔՏՀԱՏՄ-ն հերթական խստացված վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանում և Շիրակի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի և Շիրակի մարզի տրանսպորտի անվտանգության մասնագետները խստացված ռեժիմով վերահսկողություն են կատարել մայրաքաղաքի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում և Շիրակի մարզի տարբեր համայնքներում։

Մայրաքաղաքում շարունակվում է արձանագրվել հատկապես վերջին մի քանի շաբաթների պատկերը։ Խնդիրը հիմնականում ներքաղաքային և միջքաղաքային ավտոբուսներում և միկրոավտոբուսներում գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու դեպքերն են։ Այսօր հայտնաբերվել են մեկ տասնյակի հասնող գերբեռնված տրանսպորտային միջոցներ, որոնց հիմքով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Գյումրի քաղաքում ՀՀ ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում մարդատար տաքսի ավտոմոբիլներում, միջմարզային, ներմարզային և ներքաղաքային կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։

Դիտարկման ընթացքում նկատված որոշ թերությունների համար տրանսպորտային միջոցների վարորդներին տեղում տրվել են պարտադիր շտկման և հետագայում թերությունների բացառման ցուցումներ։

Ե՛վ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, և՛ մարզի տարբեր համայնքներում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նպատակով իրականացվել բացատրական աշխատանքներ՝ անվտանգության կանոնները խստագույնս պահպանելու նպատակով:

ՔՏՀԱՏՄ-ն շարունակում է իրականացնել ակտիվ մշտադիտարկման և վերահսկողական աշխատանքներ ՀՀ ամբողջ տարածքում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ