Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 սեպտեմբերի 2020

ՇՎՏՄ-ի մշտադիտարկում իրականացնող խումբը Գյումրիում էր. արձանագրվել են խախտումներ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Գյումրի քաղաքում: Շինանյութի խանութներ, գազի լցակայաններ տեղի ունեցած կրկնայցերի ժամանակ տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են մի շարք խախտումներ՝ կապված մասնավորապես փակ աղբամանների, ջերմաչափերի ու ջերմաչափման գրանցամատյանների հետ: Խախտումներ են դիտարկվել նաև խոշոր առևտրի կենտրոններում գործող մի քանի հագուստի խանութներում, որտեղ բացակայել են ջերմաչափերը, թերի են լրացված եղել ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմնի աշխատակիցները հորդորել են տնտեսավարողներին հատուկ ուշադրություն դարձնել ջերմաչափման գրանցամատյանների պատշաճ լրացմանը: ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:

Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ