Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 31 դեկտեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Սիրելի Հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայեր,

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկանում եմ ձեր օջախներում լինի խաղաղություն, երջանկություն, սեր ու ջերմություն, մեր պետությանը՝ անխաթար ընթացք իր անկախության դժվարին, բայց լուսավոր ճանապարհին: Հավատացած եղեք, որ կառավարությունը իր ծրագրերի իրագործմանը հետամուտ՝ շարունակելու է նպաստավոր պայմաններ ստեղծել մեր տնտեսության զարգացման համար և իբրև դրա ուղղակի արդյունք` որոշակի քայլեր ձեռնարկել նաև ձեր կենսապայմանների բարելավման ուղղությամբ: Միայն սոցիալական ոլորտի ճյուղերում՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն և ապահովագրություն, պետության ծախսը եկող տարի կկազմի բյուջեի ընդհանուր ծախսի շուրջ 38 տոկոսը կամ 149 մլրդ. դրամ: Դա պետության այսօրվա հնարավորությունների պայմաններում մեծ թիվ է, սակայն, մեր քաղաքացիների արժանավայել կյանքի ապահովման համար` դեռևս ոչ բավարար: Այդ իսկ պատճառով կառավարությունը մշակել է միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որտեղ հստակ ձևակերպված են գործադիրի անելիքները 2005թ-ին և դրան հաջորդող տարիներին: Մենք անիրական խոստումներ երբեք չենք տվել և չենք տալու, բայց այն ինչ հնարավոր է անել, լիարժեք օգտագործելով մեր ներքին հնարավորությունները և դրան հավելելով արտաքին աջակցությունը, մինչ այժմ մենք պարզ ասել ենք և ասվածը իրագործել: Այդպես է լինելու նաև այսուհետ:

Անշուշտ, բոլորիս համար կարևորը խաղաղությունն է, մնացածը՝ մենք ձեզ հետ մասին ապացուցել ենք, որ կարող ենք հաղթահարել և որոշակի հաջողությունների հասնել: Ես մաղթում եմ, որ 2005-ին մեր տարածաշրջանում հանգուցալուծվեն առկա բոլոր հակամարտությունները և առաջին հերթին, իհարկե, ղարաբաղյան հակամարտությունը, որովհետև առանց կայուն, խաղաղ տարածաշրջանի, ակնհայտ է և անվիճելի` դրա մաս կազմող ոչ մի պետություն չի կարող լիարժեք զարգանալ և երաշխավորված ապագա խոստանալ իր սերունդներին:

Եկող տարի լրանում է Հայոց ցեղասպանության 90- ամյակը, որը մեզ համար ևս մեկ առիթ է` խորհելու մեր պետության միասնականության, հզորության, պետականության ամրապնդման մասին, քանի որ միայն հզոր պետությունը կարող է իր քաղաքացիների անվտանգության ու արժանավայել կյանքի երաշխավորը լինել: Մենք ետևում ենք թողել հանուն անկախության մղած պայքարի դժվարին տարիները, սակայն այն պահպանելու և ամրապնդելու ուղղությամբ պայքարը ամենօրյա է, դրանում մեզանից յուրաքանչյուրն իր ներդրումը ունի և այսուհետ ևս բոլորիս ջանքերը ուղղված են լինելու այդ գործին: Մեր հայրենիքը՝ խաղաղ և բարգավաճ, մեր օջախները՝ շեն ու բարեկեցիկ մենք ենք դարձնելու: Սիրելի հայրենակիցներ, անսասան հավատ եմ մաղթում բոլորիդ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, Ջավախքում և Սփյուռքի բոլոր համայնքներում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ