Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 օգոստոսի 2020

Գերբեռնված ուղևորափոխադրումների թվաքանակի ավելացմամբ պայմանավորված ՔՏՀԱՏՄ-ն մայրաքաղաքում ավելի է խստացրել վերահսկողական աշխատանքները

 Oգոստոսի 26-ից սկսված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն ավելի է խստացրել վերահսկողական աշխատանքների իրականացման տեմպը։ Նշենք, որ այսօր մայրաքաղաքի Կենտրոն, Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաննում Տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ աշխատակիցների հետ համատեղ հսկողություն են իրականացրել միաժամանակ մի քանի շրջիկ կարգախմբերով՝ նաև հսկողություն սահմանելով տարբեր վարչական շրջանների առավել ծանրաբեռնված կանգառի կետերում։

Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում, Խանջյան փողոցում, Աբովյանի պուրակի հարակից կանգառներում, Ազատության պողոտայի ողջ երկայնքով տեսչական մարմնի տրանսպոտի անվտանգության մասնագետները վերահսկել են հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության ընթացքը, որպեսզի բացառեն կամ նվազագույնին հասցնեն վերջին օրերին առավել հաճախ հանդիպող գերբեռնված փոխադրման դեպքերը։

Արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։

Հիմնական խախտան դեպքերը գրանցվել են կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում։ Վաղ առավոտից դիտարկվել են հարյուրից ավելի տրանսպորտային միջոցներ, որի արդյունքում հայտնաբերվել են մեկ տասնյակից ավելի գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներ և ավտոբուսներ։

Խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Վերահսկողական աշխատանքներին զուգընթաց իրականացվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ:

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից ամենօրյա ռեժիմով անակնկալ և ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում և ողջ հանրապետությունում։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ