Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 18 օգոստոսի 2020

Համաժամանակյա դիտարկումները երկրով մեկ անվտանգության կանոնների բարվոք պատկեր են արձանագրում․ԱԱՏՄ

Համաժամանակյա դիտարկումներ՝ տասնյակ բնակավայրերում․ մայրաքաղաքի վարչական շրջաններում եւ մարզերում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել անվտանգության նորմերի պահպանումը տնտեսավարողների մոտ։

Մշտադիտարկման աշխատանքներն այսօր շարունակվել են խանութներում, դեղատներում, գեղեցկության սրահներում, բժշկական կազմակերպություններում, մանրամեծածախ առևտրի կետերում: ԱԱՏՄ տեսուչներն, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել։

Արմավիրի մարզի 4 ամբուլատորիայում խախտումներ են արձանագրել ԱԱՏՄ Հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցները։ Դրանցից 2-ում խախտվել է թափոնների տեղափոխման պարբերականությունը, մյուս 2-ում բացակայել են ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները։

ԱԱՏՄ վերջին շրջանի դիտարկումները փաստում են, որ դեղատներում և բանկերում խախտումները հասցված են նվազագույնի, սակայն դրանք դեռևս գերակշռում են գեղեցկության սրահներում։

Երեւանի տարածքային կենտրոնի ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են խոշոր մարզասրահներում, լողավազաններում։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում նաեւ քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։
Սպորտային համալիրում արձանագրվել են խնդիրներ ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված. այցելուների և աշխատակիցների ջերմաչափման տվյալները համատեղ են գրանցվել, մարզասարքերը մոտ են եղել տեղակայված, սակայն տնտեսավարողը վստահեցրել է, որ մարզիչները հետևում են սոցիալական հեռավորության պահպանմանը։

ԱԱՏՄ ամենօրյա ստուգայցերն ու կրկնայցերն արտակարգ դրություն հայտարարելու ողջ շրջանում շարունակվում են նույն խստությամբ։ Պարետի 253-Ն որոշմամբ, պայմանավորված արտակարգ դրության ընթացքում որոշ սահմանափակումների թուլացմամբ, որոշ փոփոխություններ են կատարվել պարետի սահմանած անվտանգության կանոններում։

Այսուհանդերձ, ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողական աշխատանքների թիրախում պահել բոլոր կանոնների պահպանումը։ Անակնկալ ստուգայցերը շարունակական են։
 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ