Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 18 օգոստոսի 2020

Իրականացվել է ՔՏՀԱՏՄ հերթական վերահսկողությունը Երևանի Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում

ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ օգոստոսի 18-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական վերահսկողական միջոցառումները և մշտադիտարկումներն են կատարել Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։

Վաղ առավոտից սկսված դիտարկման ընթացքում հայտնաբերվել են մի քանի գերբեռնված տրանսպորտային միջոցներ, մասնավորապես հայտնաբերվել են կանգնած ուղևորներ, ինչպես նաև նստարանների թվաքանակից ավել նստեցումով փոխադրման դեպքեր, իսկ մարդատար տաքսի ավտոմոբիլների դեպքում հայտնաբերվել են առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ:

Արդյունքում նշված բոլոր խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Տեղում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, վարորդների, ուղևորների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ խստագույնս պահպանելու պարետի կողմից սահմանված անվտանգության կանոննները։

Մարզերում և Երևան քաղաքում Տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ իրականացնում են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ