Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 27 դեկտեմբերի 2004

ՀՀ ջրի ազգային խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդի նիստ, որտեղ քննարկվել են հանրապետության ջրային ոլորտի օրենսդրական բարեփոխումների ընթացքին, ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգին վերաբերող և այլ հարցեր:

Oրակարգի առաջին հարցի՝ ջրային ոլորտի օրենսդրական բարեփոխումների ընթացքի վերլուծության և հետագա քայլերի մասին, ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը և ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրիասյանը զեկուցել են, որ ջրային ոլորտում օրենսդրական դաշտի ձևավորման հիմք է հանդիսացել ՀՀ նոր ջրային օրենսգիրքը, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից 2002թ. հունիսի 4-ին: Ջրային ռեսուրսների վրա բացասական ներգործությունները նվազեցնելու և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով, ընդունվել են «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև այդ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտեր: Ընդհանրապես, ըստ Վարդան Այվազյանի, ՀՀ նոր ջրային օրենսգրքի կիրարկումն ապահովելու համար, 2002թ-ից սկսած, կառավարության կողմից հաստատվել են՝ ջրօգտագործման թույլտվության ձեռքբերման, փոխանցման, ազատ ջրօգտագործման կարգի և ջրային այլ հարաբերությունների ու գործընթացների կարգավորման վերաբերյալ մոտ 45 նորմատիվաիրավական ակտեր: Զեկուցողը, մասնավորապես, կարևորել է «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով կանոնակարգվում են ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափերը: Նշվել է, որ մի շարք ծրագրեր, ինչպես ջրի ազգային ծրագրի ուրվագիծը, դրա բաղադրիչ հանդիսացող «Ջրային ռեսուրսավճարների ռազմավարության» նախագիծը, ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, մշակվել են ԱՄՆ Միջազգային գործակալության աջակցությամբ: Բնապահպանության նախարարը զեկուցել է, որ նշված գործակալության կողմից ֆինանսական աջակցություն է ակնկալվում նաև ջրի ազգային ծրագրի մշակման աշխատանքների իրականացման համար:

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսութան պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրիասյանի, ջրտնտպետկոմիտեն 2002թ. ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել ՀՀ 2 օրենքի, ՀՀ կառավարության 8 և ՀՀ վարչապետի 2 որոշման նախագծեր, 2003թ.՝ ՀՀ կառավարության 21 որոշման նախագիծ, որոնք բոլորն էլ ընդունվել են: 2004թ. ներկայացված ՀՀ կառավարության 5 որոշման նախագծերից 2-ն ընդունվել է, 3-ը գտնվում է քննարկման փուլում: Նախատեսվում է 2005թ. ներկայացնել ևս կառավարության 1 որոշման նախագիծ, իսկ 2006թ.՝ «Խմելու ջրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Զեկուցողը նշել է, որ հիմնականում ավարտվել է ջրօգտագործողների ընկերություններին ոռոգման համակարգերի և գույքի անհատույց օգտագործման իրավունքով հանձնման գործընթացը: Նախատեսվում է սկսել ջրօգտագործողների ընկերությունների միությունների կազմավորման և այդ միություններին ոռոգման համակարգի և գույքի հանձնման գործընթացները ևս:

Նշված խնդիրների վերջնական լուծման գործում կարևորելով ջրի ազգային ծրագրի մշակման աշխատանքների արագացումը, վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին՝ նաև միջազգային համապատասխան ֆինանսական կառույցների հետ աշխատանքների համակարգման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Խմելու և կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջների ապահովման վիճակի մասին զեկուցել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա նշել է, որ հաշվետու շրջանում զգալի աշխատանք է կատարվել քննարկվող խնդրի լուծման ուղղությամբ: Մասնավորապես, հաստատվել են խմելու և կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները (խմելու ջրի 4-ժամյա մատակարարում, սանիտարական պայմանների ապահովում և այլն): Միաժամանակ, նա ընդգծել է նաև, որ նկատի ունենալով հարցի մեծ ծավալները, դրա իրականացումը դեռևս տևական աշխատանք է պահանջում: Այդ ամենը հաշվի առնելով, հանձնաժողովի նախագահն առաջարկել է խնդրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացնել՝ կատարված աշխատանքների ամփոփումից հետո, 2005թ. առաջին եռամսյակի ընթացքում:

Խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ-ում ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգի մասին տեղեկատվությունը ևս, որի նպատակը, ըստ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի, հանրապետության տարածքում կազմավորվող ջրային ռեսուրսների կարգավորման առավելագույն հնարավորությունների և կարգավորված ջրերի հետագա օգտագործման ռազմավարության ծրագրի մշակման անհրաժեշտության հիմնավորումն է: Զեկուցողը նշել է, որ ջրային ռեսուրսների կարգավորման նպատակով կառուցված է 82 ջրամբար: Շահագործվող ջրամբարներում տարվա ընթացքում հնարավոր է կուտակել հանրապետության ջրային ռեսուրսների 20-25 տոկոսը, որից ոռոգման նպատակով օգտագործվում է 10-15 տոկոսը: Անավարտ շինարարությամբ 10 ջրամբարների, տարբեր փուլերում նախագծված և չկառուցված 22, նախնական ուսումնասիրված 66, ինչպես նաև դեռևս չուսումնասիրված 59 ջրամբարների կառուցման հնարավորություններն արդյունավետ իրականացնելու դեպքում, ըստ նրա, հնարավոր է ստեղծել լրացուցիչ ծավալներ՝ 1,74 մլրդ խմ ջուր ամբարելու համար, որը ներկայումս գոյություն ունեցող 1,4 մլրդ խմ գումարային ծավալով ջրամբարների հետ միասին, պայմաններ կստեղծի ջրային ռեսուրսների կարգավորման հնարավորությունները տարեկան մինչև 4,5-5 մլրդ խմ ավելացնելու համար: Դա, իր հերթին, հնարավորություն կտա լուծելու այնպիսի ռազմավարական խնդիրներ, ինչպես հանրապետության ոռոգելի հողատարածքները մինչև 450 հազար հա ընդարձակումը, մեխանիկական ոռոգման համակարգերի գերակշիռ մասի վերափոխումը ինքնահոս համակարգերի, էներգետիկ հզորությունների ավելացման համար նոր աղբյուրների ստեղծումը, ջրասակավ տարածքների ջրամատակարարման խնդիրների լուծումը և այլն: Զեկուցողը նշել է նաև, որ նկատի ունենալով ջրամբարաշինարարության համար պահանջվող խոշոր կապիտալ ներդրումների անհրաժեշտությունը, առաջարկվում է այն իրականացնել 3 փուլով՝ 2005-2015, 2015-2020 և 2020-2025 թվականներին:

Քննարկվող հարցի կապակցությամբ կարևորվել է բոլոր շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների կարծիքներն ու տեսակետները հաշվի առնելու անհրաժեշտությունը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ