Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 դեկտեմբերի 2004


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր – Սիմոնյանը:


Հանձնաժողովը քննարկել է 3 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից ՀՀ գիտությունների ազգային Ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում իրականացվող ծրագրերը, «Մինասյան» առողջապահական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որով նախատեսվում է սոցիալապեսանապահով հիվանդների ախտորոշում, բուժում և դեղորայքի անվճար տրամադրում:


Քննարկվել են նաև նախկինում հաստատված բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ, որոնցով նախատեսվում է «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից Կապանի N6 մանկապարտեզի շենքի և Երևանի «Երեխաների պաշտպանության ծրագրի շենքի» վերանորոգման, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից «ԱրԲԵՍ» ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի շենքի շինարարության, «Հայ դպրոց» հիմնադրամի կողմից սահմանամերձ դպրոցների համար կահույքի պատրաստման աշխատանքների իրականացում:


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Կանայք երկխոսության կողմնակից» հասարակական կազմակերպության, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության հասցեներով ուղարկված բարեգործական բեռների և Ֆրանսահայ բարերար Հակոբ Հակոբյանի կողմից ուղարկված անհատույց բաշխման համար ստացված բեռի բաշխման մասին որոշումները:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ