Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 15 օգոստոսի 2020

Անշարժ հուշարձանների տարածքներում պահպանվել են համաճարակային անվտանգության կանոնները. ԲԸՏՄ

ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիտարկել է ՀՀ Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերը։

Վերջին օրերի մշտադիտարկումների ընթացքում գրանցված դրական արդյունքները պահպանվել են նաև այսօր։

Խոր Վիրապ վանական համալիրի հարակից տարածքում գրեթե բոլորը պահպանել են համաճարակային անվտանգության կանոնները, այդուհանդերձ եղել են անձանց միջև սոցիալական հեռավորությունը խախտելու, դիմակը սխալ կրելու թերացումներ։ Տեսուչները կատարել են բացատրական աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ և հորդորել հետևել պարետատան կողմից սահմանված սանիտարահամաճարակային նորմերին։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խստացված հետևողական շրջայցերն ամենօրյա են։

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ