Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 դեկտեմբերի 2004



Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին շնորհվել է մեծ մարդասեր, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալ՝ հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման, Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած բեղմնավոր աշխատանքի և հանրապետության տնտեսության զարգացման մեջ ներդրած անուրանալի վաստակի համար: Հուշամեդալը շնորհվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի կողմից, որը վարչապետին է հանձնել հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը:



«Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԳԱԱ պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանը հուշամեդալի հանձնման արարողության ժամանակ հնչեցրած իր ելույթում անդրադառնալով Նանսենի կյանքին և գործունեությանը, հայ ժողովրդին նրա անսահման նվիրվածությանը և իբրև դրա վկայություն՝ այդ ուղղությամբ մեծ մարդասերի առաքելության առանձին դրվագներին, նշել է, թե շատ ուրախ է, որ մեր կառավարությունը, ԱԳՆ-ն մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը. «Դա այնքան Հայաստանին չէ պետք, որքան աշխարհի բոլոր ժողովուրդներին, և եթե մենք խոսում ենք այն մասին, թե պետք է հեռու լինենք ամեն տեսակի դավադրություններից, ապա սա ևս կօգնի նշված հարցին»,- ասել է Ֆադեյ Սարգսյանը՝ հուշամեդալի շնորհման առիթով վարչապետին ուղղված իր խոսքում, հավելելով. «Մասնակցելով ցեղասպանության 90-ամյակի միջոցառումների նախապատրաստման Ձեր գլխավորած հանձնաժողովի նիստին՝ բոլորս զգում ենք Ձեր վերաբերմունքը այն մեծ գործին, որն իսկապես նպատակաուղղված է աշխարհում խաղաղություն ստեղծելուն: Ես ուզում եմ սրտանց շնորհավորել Ձեզ այս պարգևի առթիվ և ասել, որ այն պատկանում է մեր ժողովրդին: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և աշխատանքում հաջողություններ: Մեր գիտնականների ու մտավորականների անունից շնորհավորում եմ Ձեզ, հայտնելով մեր պատրաստակամությունը՝ օգնելու Ձեզ պատվով ավարտին հասցնելու այն, ինչ նպատակադրել եք և սկսել»:



«Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, գրականագետ Ֆելիքս Բախչինյանը ներկայացնելով Անդրանիկ Մարգարյանի՝ իբրև ազգային, պետական գործչի, կենսագրությունը, անցած քաղաքական ուղին, խոսելով դեռևս խորհրդային տարիներին ժողովրդավարական անկախ պետության համար Ազգային Միացյալ Կուսակցության շարքերում նրա պայքարի, այնուհետ արցախյան ազատամարտին մասնակցության, իսկ ավելի ուշ՝ 2000թ. ՀՀ վարչապետի բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու և կատարած աշխատանքների մասին, նա հիշատակել է նաև միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ՀՀ վարչապետի ստոկհոլմյան ելույթը, որտեղ Անդրանիկ Մարգարյանն առաջարկել էր 2005թ. հայտարարել պատերազմների, ցեղասպանությունների, տեղահանումների ու ժողովուրդների իրավունքների ոտնահարման դեմ պայքարի և ոգեկոչման տարի.



«Հարգարժան վարչապետ, պարգևատրելով Ձեզ Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով, համոզված ենք, որ միանգամայն արժանի եք կրելու այն, քանի որ հանձինս Ձեզ տեսնում ենք պետական այն գործչին, որը տեր է կանգնելու Հայոց անցյալի ժառանգությանը, այսօրվա առաքելությանը, և նվիրվելու է ապագայի հույսերի իրականացմանը»,- իր ելույթը եզրափակել է Նանսենի հիմնադրամի նախագահը:



Նման բարձր ու անչափ պարտավորեցնող պարգևի արժանացնելու համար շնորհակալություն հայտնելով Նանսենի հիմնադրամին և հոգաբարձուների խորհրդին՝ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ 2005թ. մենք փորձելու ենք պատշաճ մակարդակով և միջազգային հնչեղությամբ նշել Մեծ Եղեռնի 90-ամյակը, և իր՝ այդ միջոցառումների նախապատրաստման կառավարական հանձնաժողովի նախագահի ու նաև հանձնաժողովի անդամների համար այս պարգևը նոր խթան կհանդիսանա հետագա աշխատանքներն իրականացնելիս: Միաժամանակ հաշվի առնելով նաև միջազգային կառույցներում մեր բարեկամների ավանդը այս 90 տարիների ընթացքում՝ ցեղասպանությունը դատապարտելու, աշխարհին ճանաչել տալու ուղղությամբ, որի ռահվիրաներից մեկը եղել է Նանսենը, Անդրանիկ Մարգարյանը պարգևը կարևոր է համարել նաև հիմնադրամի գործունեության համար ոչ միայն այս, այլ հետագա տարիների ընթացքում ևս: Իր խոսքում վարչապետը նշել է որ, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, միջազգային ճանաչման արժանացնելով այն, մենք առաջարկում ենք մեր օգնությունը, ակտիվ մասնակցությունը աշխարհի բոլոր ժողովուրդներին, որպեսզի կանխարգելեն նմանատիպ գործողությունները, որպեսզի աշխարհի երեսից վերանան այն բոլոր բռնի գործողությունները, որոնք ստիպում են ազգերին ու պետություններին տասնամյակներ, դարեր շարունակ աշխատել վերացնել այն արհավիրքի հետևանքները, որը կոչվում է ցեղասպանություն:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ