Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 օգոստոսի 2020

ԲԸՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա խստացված ստուգայցերը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)։

Այսօր՝ օգոստոսի 12-ին, պարետատան որոշումներով սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական կրկնայցերն ու ստուգայցերն իրականացվել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում։

Չնայած մշտադիտարկումների վիճակագրության համաձայն խախտումները նվազում են, զուգահեռ շարունակում են գրանցվել որոշակի թերություններ։

Արձանագրվող թերությունների բնույթը նույնն է. չի պահպանվել առնվազն 1․5 մ սոցիալական հեռավորություն, գրանցվել են դիմակը թերի կրելու և մարդկային կուտակումների դեպքեր։

Դիմակ չկրող երկու անձի նկատմամբ ոստիկանության կողմից կազմվել է արձանագրություն։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները շրջայցերի ընթացքում կոչ են արել հետամուտ լինել ՀՀ պարետի կողմից սահմանված ցուցումների կատարմանը, վարակից ավելի արդյունավետ պաշտպանվելու համար տրամադրել գործարանային արտադրության բժշկական եռաշերտ դիմակներ։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ