Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 դեկտեմբերի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նիստում կառավարությունը որոշել է 2005թ. հունվարի 3-ի աշխատանքային օրը տեղափոխել հունվարի 8-ը:

Գործադիրը հավանություն է տվել «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է երիտասարդական քաղաքականության սուբյեկտների և պետության միջև փոխհարաբերությունները, պետական երիտասարդական քաղաքականության բնագավառում երիտասարդ քաղաքացիների սոցիալական, տնտեսական, մշակութային, հասարակական, կազմակերպչական գործունեության պայմանների ու երաշխիքների ապահովում: Այս հարցի հետ կապված եռօրյա ժամկետ է տրվել՝ նիստում արված առաջարկությունների հիման վրա օրենքի առանձին դրույթներ լրամշակելու և օրինագիծը վերջնական տեսքի բերելու համար:

Կառավարությունը որոշել է Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915թ. (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի կենսաթոշակին 2005թ. հունվարի 1-ից տալ 5.000 դրամ ամենամսյա հավելում: Հանձնարարվել է «Պետական կենսաթոշակների մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներով կենսաթոշակ նշանակող և վճարող մարմիններին՝ հավելումը վճարել յուրաքանչյուր ամիս, տվյալ ամսվա կենսաթոշակի հետ՝ ընդհանուր գումարով:

ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 29-ի «Օլիպիական խաղերում և աշխարհի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և մարզական կազմակերպություններին խրախուսելու մասին» N 462 որոշման համաձայն, կառավարությունը 2004թ. շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ մրցանակային տեղը զբաղեցրած շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքական թիմին (6 մարզիկ, 1 մարզիչ) խրախուսելու նպատակով, լրացուցիչ պարգևատրել է 2 մլն 450 հազար դրամ դրամական մրցանակով՝ յուրաքանչյուրին 350 հազար դրամի չափով: Որոշվել է սահմանված վճարումը կատարել ՀՀ 2004թ. պետական բյուջեի «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների վճարման ապահովում» ծրագրով ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի համար նախատեսված միջոցների հաշվին:

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. սեպտեմբերի 9-ի «ՀՀ Վայոց Ձորի Շատին գյուղում քարաթափերի ազդեցության վտանգավոր գոտում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները առաջնահերթ լուծելու մասին» N 1260-Ն որոշման մեջ: Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նշված որոշմամբ հաստատված Վայոց Ձորի Շատին գյուղում առաջնահերթ կարգով տարհանման ենթակա բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրում ընդգրկված բնակելի տների մակերեսների ճշգրտման և 2004թ-ին աջակցություն ստանալուց հրաժարված 3 բնակիչների փոխարեն այլ բնակիչների ընդգրկման խնդիրներով: Որոշվել է ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 27-ի N 907-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ 2004թ. պետական բյուջեով հակասողանքային միջոցառումների իրականացման համար Վայոց Ձորի մարզպետարանին նախատեսված 89,01 մլն դրամ հատկացումներն ուղղել Շատին գյուղի բնակիչների՝ (այդ թվում, 86,85 մլն դրամը քարաթափերի ազդեցության հույժ վտանգավոր գոտում գտնվող, առաջնահերթ կարգով տարհանման ենթակա բնակելի տների բնակիչների), իսկ 2,16 մլն դրամը խիստ վթարային վիճակում գտնվող քանդման ենթակա բնակելի տան բնակիչ Վահագն Կարապետյանի բնակարանային խնդիրների լուծմանը: Սահմանվել է, որ դա պետք է իրականացվի անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով՝ անհատական բնակարանային շինարարություն կատարելու կամ շուկայից բնակելի տուն (բնակարան) գնելու համար:

«ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի N 216-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելով, գործադիրը, իր պահուստային ֆոնդից, Արմավիրի մարզպետարանին հատկացրել է 2 մլն 561.2 հազար դրամ՝ Նոր Կեսարիա գյուղի, 780.9 հազար դրամ՝ Ջանֆիդա գյուղի և 710.8 հազար դրամ՝ Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցների հիմնանորոգման համար: Մեկ այլ որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդից 10 մլն դրամ դոտացիա է հատկացվել նաև Արարատի մարզի Արտաշատ քաղաքային համայնքին՝ նրա բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում բնակչության արտաքին միգրացիայի տեղեկատվական համակարգի ստեղծման ծրագրին: Որոշման նպատակը ՀՀ ժողովրդագրական իրավիճակի գնահատման, դրա կանխատեսման և համապատասխան քաղաքականության մշակման համար անհրաժեշտ՝ բնակչության արտաքին միգրացիոն հոսքերի վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվության ապահովումն է: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ համատեղ մշակել բնակչության արտաքին միգրացիայի տեղեկատվական համակարգի ստեղծման ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովող աշխատանքների ժամանակացույց:

«Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատել է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման կարգը»: Սահմանվել է, որ վարձատրվող հասարակական աշխատանքներում աշխատանք փնտրող քաղաքացիների ընդգրկման ժամկետը և ծրագրերի տևողությունը մինչև 3 ամիս է, իսկ յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար վարձավճարը՝ 1100 դրամ, որի նկատմամբ հաշվարկվում են պետական հարկերը և սոցիալական վճարները՝ ՀՀ պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին: Որոշմամբ նշված միջոցներից 0,75-ական տոկոս կուղղվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների (գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի և այլ ծախսեր) ֆինանսավորմանը: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ համատեղ, հաստատել տվյալ տարվա ՀՀ պետբյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումը՝ ըստ ՀՀ մարզերի (Երևան քաղաքի), հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի և մայրաքաղաքի գործազուրկների թիվը, գործազրկության մակարդակը և աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների թիվը: Հանձնարարվել է նաև՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ համատեղ, հաստատել զբաղվածության աջակցության մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովի օրինակելի կանոնադրությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Ոռոգում» ՓԲԸ-ի գույքի կազմից՝ Ջողազի ջրամբարի ոռոգման համակարգի խողովակաշարից, սահմանված կարգով, առանձնացնել որոշման մեջ նշված չօգտագործվող խողովակաշարը և նվիրաբերել Տավուշի մարզի Կոթի գյուղական համայնքին: Այն կծառայի համայնքի կողմից որպես պահանջվող ներդրում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծառայություններ» ծրագրով նախատեսվող՝ Տավուշի մարզի Ոսկևան, Կոթի գյուղական համայնքների համար Ոսկեպար- Կոթի ինքնահոս ոռոգման ջրատարը կառուցելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ, «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը որոշել է իր պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների 2004թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդից վերադառնալու հետ կապված տրանսպորտային ծախսերի՝ 27 մլն 64.1 հազար դրամի չափով, փոխհատուցմանն ուղղել ՀՀ 2004թ. պետական բյուջեի «Ռազմական կարիքների բավարարում» ծախսային ծրագրով ՀՀ պաշտպանության նախարարության գծով նախատեսված հատկացումները:

Գործադիրը փոփոխություն է կատարել նաև 2004թ. սեպտեմբերի 9-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1305-Ն որոշման մեջ: Փոփոխությամբ կառավարությունը, իր պահուստային ֆոնդից, 4 մլն 200 հազար դրամ է հատկացրել Կոտայքի մարզպետարանին, որից 3 մլն դրամը՝ Քասախ գյուղի դպրոցի բնականոն գործունեության ապահովման, իսկ 1 մլն 200 հազար դրամը՝ Գեղարդ գյուղի ջրագծի վերանորոգման համար: Նիստում կառավարությունը, իր պահուստային ֆոնդից, 3 մլն դրամ է հատկացրել նաև Արագածոտնի մարզպետարանին: Այդ թվում՝ 1 մլն դրամ Ավթոնա համայնքի դպրոցի շենքի գնման և 2 մլն դրամ՝ գնված շենքի վերանորոգման համար:

Ելնելով «Հայփոստ» ՓԲԸ-ի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից՝ կառավարությունը որոշել է «Հայփոստ» ՓԲԸ-ի ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքը հանձնել «Կոնվերս Ինվեստ» ընկերության հավատարմագրային կառավարմանը: Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության (կառավարման հիմնադիր) և «Կոնվերս Ինվեստ» ընկերության (հավատարմագրային կառավարիչ) միջև կնքվող՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքի հավատարմագրային կառավարման պայմանագրի նախագծին: Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության անունից կնքել «Հայփոստ» ՓԲԸ-ի ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը՝ հանդես գալով որպես հավատարմագրային կառավարման հիմնադիր ներկայացուցիչ:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է, 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, Լոռու մարզպետարանին հատկացնել 770 հազար դրամ՝ մարզի Ձորագետ համայնքի սեփականությունը հանդիսացող բազմաբնակարանային շենքերում բնակվող՝ ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված 11 ընտանիքների փոխարեն բնակարանների անհատույց օտարման գործարքների նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման համար վճարման ենթակա պետական տուրքերը և այլ վճարները կատարելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդից, 869 հազար 725 դրամ է հատկացվել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին՝ վերջինիս գործունեությունն ապահովելու նպատակով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, գործադիրը թույլատրել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ «Ոռոգման համակարգի զարգացման» վարկային համաձայնագրի համաձայն, 2004թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ գնված սարքավորումները, տրանսպորտային և այլ միջոցները նվիրաբերել ՀՀ համապատասխան ջրօգտագործողների ընկերություններին:

Նիստում կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ քաղաքաշինության նախարարության և Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության դաշնային գործակալության միջև ՀՀ Շիրակի մարզում վերականգնողական և շինարարական աշխատանքներ իրականացնելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Այլ որոշումներով, համապատասխան գործառույթների հստակեցման և կատարելագործման նպատակով, լրացումներ և փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին և ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը և ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 121, ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի «ՀՀ-ի և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքները կազմակերպելու մասին» N 743-Ա որոշումների մեջ: «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատել է նաև ՀՀ առևտրական ներկայացուցիչների (կցորդների) և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1993թ. սեպտեմբերի 10-ի «Արտասահմանում ՀՀ առևտրական ներկայացուցչությունների մասին» N 457 որոշումը:

2005թ. մարտ - սեպտեմբեր ամիսներին Ճապոնիայի Աիչի նահանգում «Բնության իմաստությունը» խորագրով «ԷՔՍՊՈ 2005» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով, կառավարությունը հավանություն է տվել նշված ցուցահանդեսին ՀՀ պաշտոնական մասնակցության պայմանագրին: Հանձնարարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանին՝ Ճապոնիայի 2005թ. Համաշխարհային ցուցահանդեսի ասոցիացիայի հետ կնքել ՀՀ պաշտոնական մասնակցության պայմանագիրը:

«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքների գների ցանկը:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել է էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը: Որոշումն ընդունվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրին, «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով տեխնիկական միջոցներով ստեղծվող էլեկտրամագնիսական դաշտերի սահմանափակման, էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ տեխնիկական միջոցների կայունության և ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում էլեկտրամագնիսական խանգարումների սահմանափակման (էլեկտրական էներգիայի որակի ապահովման) անհրաժեշտությունը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը թույլատրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին՝ Քաջարան քաղաքում գտնվող մշակույթի պալատը, մարզահամալիրի, այդ թվում՝ ֆուտբոլային դաշտի, N 1 մանկապարտեզի գույքն անհատույց օտարել Քաջարանի քաղաքային համայնքին:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ