Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 դեկտեմբերի 2004


Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էին «Կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագրի» շրջանակներում` 1995թ. Պեկինում կայացած կանանց իրավիճակի 4-րդ համաշխարհային համաժողովի կողմից ընդունված գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ ՀՀ կառավարության կատարած աշխատանքների մասին հարցը, նաև 2005թ. մարտին Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 49-րդ նստաշրջանին ՀՀ պատվիրակության զեկույցը նախապատրաստող աշխատանքային խմբի կատարած և կատարելիք աշխատանքների մասին հարցը: Նիստում կանանց խորհրդին տեղեկատվություն է տրվել «Աջակցել կանանց առաջընթացին՝ Ազգային ծրագիրը գործողության մեջ» առաջին միջազգային խորհրդաժողովի կատարած աշխատանքների և որոշումների մասին ևս:


Առաջին հարցի վերաբերյալ զեկուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Կարինե Հակոբյանը: Կառավարության կողմից իրականացված միջոցառումների թվում նա ներկայացրել է կանանց իրավունքների, աշխատանքի և զբաղվածության, կանանց վերարտադրողական առողջության ոլորտներում, ինչպես նաև պերինատալ բուժօգնության բարելավման ազգային ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքը, ձեռնարկված քայլերը նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ կանայք և տնտեսությունը, ինստիտուցիոնալ մեխանիզմները և կանանց մասնակցությունը որոշում կայացնելու մակարդակներում, կանայք և զինված հակամարտությունները, մարդկանց առուվաճառքը (թրաֆիկինգ), կինը և բռնությունը: Փոխնախարարը, հարցի շրջանակներում, ներկայացրել է նաև գենդերային վիճակագրությունը:


ՀՀ վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել 2005թ. կայանալիք ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 49-րդ նստաշրջանին Հայաստանի պատվիրակության պատշաճ մասնակցության ապահովման, ներկայացվելիք ազգային զեկույցի վերջնական տարբերակը կառավարությունում նախապես քննարկելու և հավանության արժանացնելու համար, աշխատանքը սահմանված ժամանակացույցի համապատասխան կազմակերպելու նպատակով:


Նիստում որոշվել է, նախորդ աշխատանքային փորձը նկատի ունենալով և խորհրդի գործունեությունն ավելի արդյունավետ և օպերատիվ կազմակերպելու նպատակով, խորհրդի վերանայված կազմից ձևավորել համապատասխան ոլորտները ներկայացնող աշխատանքային խմբեր, ընտրել խմբի ղեկավարներ և նախապատրաստել վերջիններիս 2005թ. գործունեության միջոցառումների ցանկը, որը կքննարկվի հունվարին՝ 2004թ. հաշվետվությունը լսելուց հետո:


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ