Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 18 դեկտեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի ուղերձը Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված միջազգային շախմատային ինտերնետ-մրցաշարի մասնակիցներին


Աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված միջազգային շախմատային ինտերնետ-մրցաշարի հարգարժան մասնակիցներ, մրցավարներ, հյուրեր:


Շնորհավորում եմ բոլորիդ մրցաշարի բացման առթիվ: Սա, որքան ինձ հայտնի է, նման բարձր մակարդակի առաջին միջազգային թիմային ինտերնետ-մրցաշարն է, որին մասնակցում են առաջատար թիմեր ու շախմատիստներ: Մեզ համար հաճելի է, որ այդպիսով կշարունակվի մեր հայրենակից, աշխարհի լեգենդար չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 75-ամյակի տարվա մրցումների շարքը:


Մրցաշարի անցկացումը՝ կապի արդիական տեխնոլոգիաների օգտագործմամբ, միլիոնների խաղի տրամաբանական առաջխաղացումն է դեպի նոր, բուռն զարգացում ապրող վիրտուալ աշխարհ: Ի դեպ, այս տարի լրանում է այնտեղ Հայաստանի մուտք գործելու 10-ամյակը:


Ողջունում եմ Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Հայաստանի թիմերին, որոնք պայքարելու են մրցաշարում առաջնության համար, և մարզական ու ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում նրանց: Ողջունում եմ մրցաշարի նախաձեռնողներին ու հիմնական կազմակերպիչներին՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիային և Հայաստանի շախմատի ակադեմիային, վաղուց մտահղացված մրցաշարի անցկացման կապակցությամբ: Ցանկանում եմ նշել նաև նրանց ակտիվությունը ընդհանրապես այս տարվա ընթացքում Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարերի կազմակերպման գործում:


Հաջող մեկնարկ և ընթացք եմ մաղթում մրցաշարին, հաջողություններ՝ նաև բոլոր մասնակիցներին:


 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ