Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 օգոստոսի 2020

ՍԱՏՄ խստացված ստուգայցերը փաստում են խախտումների կայուն նվազման մասին

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած վերահսկողությունը ցույց է տվել, որ հանրապետությունում ողջ տարածքի սննդի շղթայի կազմակերպություններում կտրուկ նվազել է ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների քանակը:

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների վերջին երեք օրերի և այսօրվա խստացված մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երևանի Կենտրոն վարչական շրջանի Օղակաձև զբոսայգու հանրային սննդի կազմակերպություններում արձանագրել են ակնկալվող դրական արդյունքը. տնտեսավարողներն աշխատում են՝ մանրակրկիտ հետամուտ լինելով նախկինում նկատված թերացումների վերացմանը, և խախտումներ հայտնաբերվել են միայն երեք օբյեկտներում:

Մարզերում ևս պատկերն ավելի բարվոք է եղել. նախկինում հայտնաբերված թերացումների համեմատ՝ այսօր արձանագրվել են նվազագույն քանակի խախտումներ: Խախտումների բնույթը կրկնվում է՝ գրանցամատյանների թերի լրացում, փակ աղբամանների բացակայություն, ախտահանիչ միջոցների ոչ բավարար քանակ, դիմակների ոչ պատշաճ կրում և այլն:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ