Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 դեկտեմբերի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

ՀՀ կառավարության 2003թ. մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի պահանջներին համապատասխան, կառավարությունը որոշել է «Ոռոգում» և «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ների գույքի կազմից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, առանձնացնել համապատասխան գույք ու ոռոգման համակարգեր և, որպես պետական սեփականություն, ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Որոշմամբ մեկամսյա ժամկետում դրանք, անհատույց օգտագործման իրավունքով, կհանձնվեն «Ապարան-Արագած», «Կոտայք», «Նաիրի», «Թալին», «Եղեգնաձոր», «Մասիս» և երեք տասնյակ այլ ջրօգտագործող ընկերություններին և փակ բաժնետիրական ընկերություններին:

Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 22-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999թ. մարտի 13-ի N 419 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 130-Ն որոշման մեջ: Առաջարկվող փոփոխություններից մեկով, մասնավորապես, անհատական բնակելի տների բնակիչ-բաժանորդներին ընձեռվել է ևս մեկ հնարավորություն՝ սկսած 2004թ. հուլիսի 1-ից մինչև 2005թ. հուլիսի 1-ը ջրաչափական սարքեր չտեղադրելու դեպքում ամսական վճարել ոչ ավելի, քան 150 խմ ջրաքանակին համապատասխան գումարի դրամ (անհատական բնակելի տների խողովակի թողունակությամբ յուրաքանչյուր բնակչի համար հաշվարկված է գրեթե կրկնակին): Կատարված փոփոխությունները հնարավորություն կտան ջրամատակարար կազմակերպություններին՝ ճիշտ գնահատել ջրի իրական կորուստների չափերը, քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ, ինչպես նաև հավասարակշռել ջրամատակարար կազմակերպությունների և բոլոր բաժանորդների շահերը:

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Ոռոգման պատվարների անվտանգության երկրորդ ծրագիր» զարգացման վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կապակցությամբ (ինչի պայմաններից է Հայաստանի Հանրապետության կողմից նշված ծրագրի հատուկ հաշվին որպես սկզբնական ավանդ ներդրում կատարելը) և նշված ծրագրին ՀՀ կառավարության մասնակցությունն ապահովելու նպատակով, գործադիրը ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացրել է 60 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին:

ՀՀ ջրային օրենսգրքի համաձայն, գործադիրը հաստատել է հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարների հետևանքների վերացման միջոցառումների իրականացման և վնասների հատուցման կարգը: Մեկ այլ որոշմամբ, հաստատվել են նաև հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հիմնական ցուցանիշներն ու պետական հատուկ նշանակության հիդրոհանգույցների և հիդրոտեխնիկական կառուցվածքների ցանկը: Հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարություններին, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին և Երևանի քաղաքապետարանին՝ եռամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով պետական գրանցման ներկայացնել պետական հատուկ նշանակության յուրաքանչյուր հիդրոհանգույցի օգտագործման առանձնահատկությունները:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 19-ի N 1487-Ա որոշմամբ Վայոց Ձորի մարզպետարանի տնօրինությանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող «Թերփ» բանավանի շենքերն ու շինությունները՝ 16 մլն 278 հազար դրամ գնահատված արժեքով, հանձնել Վայոց Ձորի Սարավանի գյուղական համայնքի սեփականությանը, համայնքում բնակվող փախստական ընտանիքներին՝ որպես բնակելի ֆոնդ, անհատույց տրամադրելու համար:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 59 մլն 334 հազար դրամ գնահատված արժեքով Գորիսի «Գորիս» հյուրանոցի գույքը՝ ուղղակի վաճառքի ձևով: Նկատի ունենալով, որ նշված հյուրանոցում ներկայումս բնակվում է 38 փախստական ընտանիք, հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գնորդի հետ կնքվելիք մասնավորեցման պայմանագրում նախատեսել պարտավորություն, ըստ որի հյուրանոցի սենյակներն օգտագործման իրավունքով պետք է թողնվեն դրանք զբաղեցնող փախստական ընտանիքներին՝ մինչև նրանց՝ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի կողմից Գորիսում կառուցվող շենքից բնակարաններով ապահովելը:

Նիստում կառավարությունը որոշում է ընդունել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան» ՓԲԸ-ի մասնավորեցումից ստացվող գումարի բաշխման ուղղությունների հաստատման մասին: Որոշմամբ հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ նշված ընկերության գնորդներից ստացվող պայմանագրի գնի (132 մլն ԱՄՆ դոլարի) հետագա վճարումները հաշվեգրել նախարարության արտաբյուջետային արտարժութային բանկային հաշվին, որից գումարների մուտքագրմանը համընթաց հերթականորեն կատարել հետևյալ վճարումները. բաժնետոմսերի գնի 30 տոկոսը (32,1 մլն ԱՄՆ դոլար) 2004թ. ընթացքում վճարել Քաջարանի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե՝ քաղաքապետարանի արտարժութային բանկային հաշվին, բացառիկ բանակցությունների վարման վճար հանդիսացող 25 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ 2005թ. ընթացքում՝ ՀՀ պետական բյուջե, որպես ոչ հարկային եկամուտ, բաժնետոմսերի գնի 70 տոկոսը (74,9 մլն ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք դրամ) 2005թ. ընթացքում՝ մասնավորեցման արտարժութային կամ դրամային հատուկ հաշվին: Թույլատրվել է Քաջարանի քաղաքապետարանին՝ ՀՀ կենտրոնական բանկում բացել ԱՄՆ դոլարով արտաբյուջետային բանկային հաշիվ՝ որոշման համաձայն ստացվող գումարով գործառնություններ իրականացնելու համար: Որոշմամբ հավանություն է տրվել Քաջարանի քաղաքապետարանի առաջարկությանը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան» ՓԲԸ-ի մասնավորեցումից Քաջարանի քաղաքապետարանի ֆոնդային բյուջե մուտքագրվող գումարի օգտագործման ուղղությունների վերաբերյալ: Հանձնարարվել է էներգետիկայի նախարարին՝ ապահովել Քաջարանի քաղաքապետարանից ստացված գումարի հաշվին «Հայգազարդ» ՓԲԸ-ի կողմից «Հայէներգո» ՓԲԸ-ի նկատմամբ կրեդիտորական պարտքից նույն չափով մարումը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված՝ ապահովել «Հայգազարդ» ՓԲԸ-ից ստացվող գումարի հաշվին «Հայէներգո» ՓԲԸ-ի և էներգահամակարգի մյուս պետական ընկերությունների՝ բանկերի նկատմամբ վարկային պարտավորությունների մարումը, ինչպես նաև զարգացման ծրագրերի ֆինանսավորումը, ապահովել սահմանված կարգով միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, որը սեղմ ժամկետում կմշակի և կհաստատի սկզբունքներ (մեխանիզմներ)՝ Քաջարանի քաղաքապետարանի կողմից նվիրատվության կարգով տրամադրվող գումարի հաշվին բնակչության մինչև 2002 թ. հոկտեմբերի 1-ը սպառած էլեկտրաէներգիայի գծով մասնակի մարվող պարտքերի ժամանակահատվածի, սոցիալապես անապահով սպառողներին և այլ սպառողներին տրամադրվող նվիրատվության չափերի, գործընթացի իրականացման ժամկետների վերաբերյալ:

Նիստում գործադիրը լրացում է կատարել նաև ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 19-ի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 2004թ. շահույթի օգտագործման ուղղությունները սահմանելու մասին» N 1227-Ն որոշման մեջ, որով նախատեսվում է նշված շահույթից մինչև 1.5 մլրդ դրամ հատկացնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ Ծաղկաձորի ճոպանուղու 3-րդ գծի և մակերեսային ճոպանուղու շինարարության նպատակով:

«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է մակերևութաակտիվ միջոցների և նման նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը: Որոշումն ընդունվել է, հաշվի առնելով նշված միջոցների բազմազանությունը, շուկայում դրանց ծավալները և օգտագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին, այդ թվում՝ կենդանական և բուսական աշխարհին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը: Այս որոշման հետ կապված որոշակի հանձնարարականներ են տրվել ՀՀ առողջապահության նախարարին:

Մեկ այլ որոշմամբ, կառավարության 2004թ. պահուստային ֆոնդի հաշվին 34.5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացվել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը՝ միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտին ՀՀ 2004թ. անդամավճարի պարտավորությունը կատարելու նպատակով:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը, 2004թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 12 մլն 316 հազար դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով 2004թ. ընթացքում լրացուցիչ ձեռք բերվելիք փորձաքննությունների կատարման ծառայությունների դիմաց վճարելու նպատակով:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին. Բնապահպանական ծրագիր Հարավային Կովկաս- Հայաստան» ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում գործադիրը սահմանել է նաև «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի կարգը և չափը:

Կառավարությունը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 11-ի «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշման մեջ՝ նախարարության աշխատակազմի քարտուղարության կազմում հասարակայնության հետ կապերի բաժին ստեղծելու նպատակով:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող նախկին ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը պատկանող Երևանի Թաիրովի փողոցի N 9 հասցեում գտնվող 898 քմ ընդհանուր մակերես ունեցող շենքը և 4025 քմ հողատարածքը և ամրացնել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 23-ի N 895-Ա որոշմամբ՝ նշված հասցեում գտնվող « Հուշարձանների գիտաարտադրական կենտրոն» ՓԲԸ-ի լուծարմամբ:

«Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ-ում հաշվառման ենթակա ինքնագնաց ճանապարհաշինարարական և այլ մեքենա-մեխանիզմների, երկաթուղային և ջրային տրանսպորտային միջոցների ցանկը, դրանց կադաստրի վարման կարգը և հաշվառման մատյանի ձևը: Նշված մեքենա-մեխանիզմների, երկաթուղային և ջրային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման աշխատանքների իրականացման լիազորությունները վերապահվել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը:

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. սեպտեմբերի 17-ի «ՀՀ Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 864 որոշման մեջ, որով նախատեսվում է մի շարք վերակազմակերպումներ կատարել, մասնավորապես, Կապանի, Քաջարանի և Մեղրու առողջապահական համակարգերում: Փոփոխություններն ուղղված են մատուցվող բժշկական օգնության որակի, առողջապահական ծառայությունների արդյունավետության և մատչելիության բարձրացմանը:

«ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը հանձնարարել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ ՀՀ կառավարության 2004թ. մարտի 3-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 104-Ա որոշմամբ հաստատված 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման ծրագրի գծով ծախսերը՝ 200 մլն դրամի չափով, 2005թ. ընթացքում իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինության ներքո գտնվող միջոցների հաշվին:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունն ընդունել է Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կառավարման խորհրդի առաջարկությունը՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրով նախատեսված միջոցներն ըստ կատեգորիաների նոր բաշխմամբ հաստատելու մասին:

Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 1998թ. մարտի 2-ի «Շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումն ու վճարումը կենտրոնացված կարգով կատարող ձեռնարկությունների ցանկը հաստատելու մասին» N 126 որոշման մեջ, որով նշված ցանկը լրացվել է «Հայանտառ» պետական ՓԲԸ-ի միջոցով շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումն ու վճարումը կենտրոնացված կարգով կատարող 22 ընկերություններով:

ՀՀ Հողային օրենսգրքին և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է Արմավիրի մարզի Մյասնիկյանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1956.2 հա հողամասերից 1806.08 հա-ն, որից գյուղատնտեսական նշանակության՝ 1659.82 հա, բնակավայրերի հողերի՝ 59.35 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 68.28 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 11.22 հա, հատուկ պահպանվող տարածքների՝ 4.51 հա, ջրային հողերի՝ 2.9 հա, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Մյասնիկյանի գյուղական համայնքին: Սահմանվել է, որ համայնքին փոխանցվող 1806.08 հա հողերից 190.27 հա-ն մասնավորեցման ենթակա չէ, համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 150.12 հա-ն համարվում է պետական սեփականություն: Որոշմամբ ի գիտություն է ընդունվել Մյասնիկյանի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը՝ 2004թ. հունվարի 1-ի դրությամբ: Մեկ այլ որոշմամբ գործադիրը Արմավիրի մարզի Նոր Արտագեսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 217.85 հա հողամասերից 189.56 հա-ն, որից գյուղատնտեսական նշանակության՝ 132.21 հա, բնակավայրերի հողերի՝ 27.07 հա, արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 11.19 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 0.05 հա, հատուկ պահպանվող տարածքների՝ 2.67 հա, ջրային հողերի՝ 16.38 հա, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Նոր Արտագեսի գյուղական համայնքին: Սահմանվել է, որ համայնքին փոխանցվող 189.56 հա հողերից 68.26 հա-ն մասնավորեցման ենթակա չէ, համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 28.29 հա-ն համարվում է պետական սեփականություն: Որոշմամբ ի գիտություն է ընդունվել Նոր Արտագեսի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը՝ 2004թ. հունվարի 1-ի դրությամբ: Նշված որոշումներով համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Արմավիրի մարզպետին:

Կառավարությունը հավանություն է տվել «դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:

Գործադիրը որոշում է ընդունել նաև ՀՀ էներգահամակարգի ընկերությունների մի շարք պարտավորությունների վերակառուցման և գույքային երաշխիքների տրամադրման թույլտվություն տալու մասին: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ 2004թ. հոկտեմբերի 1-ից դադարեցվել է «Հայէներգո» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի առուվաճառքի գործունեությունը (կասեցվել է լիցենզիան), ինչպես նաև այն հանգամանքով, որ ՌԴ « ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի հետ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ «Հայէներգո» ՓԲԸ-ի՝ «ՄԷԿ» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած շուրջ 1,7 մլրդ դրամ պարտքը և «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի հին միջուկային վառելիքի գծով «RAO NORDIC» ընկերության ու «ՄԷԿ» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած շուրջ 7,6 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր գումարի պարտքերը էներգահամակարգի մեկ այլ ընկերության՝ «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի վրա վերակառուցելու և դրանք 2005թ. ընթացքում մարելու (հավասարաչափ) վերաբերյալ:

Նիստում կառավարությունը որոշել է դիմել ՀՀ նախագահին՝ 2004թ. դեկտեմբերի 24-ին ժամը 12:00-ին Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկով, որի օրակարգում ներառված են ՀՀ կառավարության հավանությանն արժանացած շուրջ երկու տասնյակ օրինագծեր:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ