Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 27 հուլիսի 2020

ՇՎՏՄ-ի կրկնայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել

Այսօր՝ հուլիսի 27-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական մշտադիտարկումը և կրկնայցերն իրականացրել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Ստուգայցերի ընթացքում որևէ էական խախտում չի հայտնաբերվել:

Մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բոլոր դիտարկված շինանյութի առևտրի կետերում, բենզալցակայաններում, գազալցակայաններում ու խոշոր առևտրի կենտրոններում ինչպես առկա են եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները, այնպես էլ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները: ՇՎՏՄ-ի կողմից մշտադիտարկումները ՀՀ ողջ տարածքում շարունակվում են:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ