Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 դեկտեմբերի 2004


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է Համահայկական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների համակարգման կազմկոմիտեի նիստ: Քննարկվել է Հայաստանում 2005թ. անցկացվելիք՝ արդեն ավանդույթ դարձած համահայկական միջոցառումների ծրագիրը, որն ընդգրկում է տնտեսության, առողջապահության, երիտասարդության, գիտության, կրթության մշակույթի, սպորտի և այլ ոլորտներ:


Նշվել է, որ արդեն իսկ սկսվել են Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: ՀՀ վարչապետի նախագահությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստում ուրվագծվել է հոբելյանին նվիրված համահայկական միջոցառումների ծրագիրը, հանձնարարականներ են տրվել այն լրամշակելու և վերջնական տեսքի բերելու համար: Ըստ 2005թ. ծրագրի, եկող տարի կշարունակվի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը, որի շրջանակներում կանցկացվի նաև երաժշտարվեստի «Եղեգան փող» խորագրով փառատոն: Նախատեսվող կարևոր միջոցառումներից է հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի համահայկական երկրորդ օլիմպիադայի անցկացումը:


2005թ. կշարունակվեն համահայկական երիտասարդական միջոցառումները ևս: Հերթական անգամ կկազմակերպվի երիտասարդության և ուսանողության «Բազե» փառատոնը, կանցկացվի համահայկական երիտասարդական երրորդ համաժողովը: Տարեկան կարևոր համահայկական միջոցառումներից կլինեն Հայ ոսկերիչների միության ֆորումը, տեղեկատվական միջոցների երկրորդ համաժողովը, ֆիզիկոսների առաջին գիտաժողովը, հայ ստոմատոլոգների հինգերորդ կոնգրեսը: Ծրագիրը հագեցած կլինի նաև համահայկական մարզական միջոցառումներով: Մասնավորապես, կգումարվի համահայկական խաղերի համաշխարհային կոնգրես, կանցկացվեն բասկետբոլի կանանց և տղամարդկանց թիմերի առաջնություններ:


Նիստում նշվել է, որ համահայկական ընդգրկում կունենան նաև Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:


Կազմկոմիտեի անդամները կարևորել են միջոցառումների մասնակիցների հետ մշտական կապի պահպանումը՝ մասնավորապես, սփյուռքահայ մասնակիցներին ՀՀ դեսպանությունների շուրջը համախմբելու, նաև նրանց ներուժը համահայկական նպատակների իրականացմանը ծառայեցնելու խնդիրը:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ